«Մոռացեք՝ ինչ գիտեք, սկսեք երազել»

22.09.2021 16:12
1202

Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսը  էապես տարբերվում էր նախորդներից. այս անգամ պատերին կտավ չկար: «Այստեղ փիլիսոփայական գեղեցիկ արվեստն է պրոպագանդվում, ավելի ազատ՝ զերծ կապանքներից, ավելի ոգեշնչող, նաեւ՝ գեղարվեստը լուսանկարչության մեջ, փոքր-ինչ դժվար ընկալելի է, բայց հումանիստական»,-բացման խոսքում ասաց թանգարանի տնօրեն Բորիկ Մինասյանը:

«Ժամանակակից արվեստի եւ արտ ակտիվիստի լաբորատորիա» նախագծի «Ապագայի սցենարներ. Մոռացեք՝ ինչ գիտեք, սկսեք երազել» ծրագրի մասնակիցները փորձել էին ստեղծել մի տարածություն, որտեղ հնարավոր  է կյանքի կոչել նոր գաղափարներ ու հեռանկարներ, որ կնպաստի այլազան պատկերացումների ձեւավորմանը: Թեմատիկ սահմանափակում չկար: Ցուցադրանքը ներառում էր բազմամեդիա աշխատանքներ, որոնք իրականացվել են վերջին 1,5 տարվա ընթացքում: Ծրագրի մասնակիցների որոշ մտահղացումներ ներկայացրեցին ցուցահանդեսի համադրող Գագիկ Չարչյանը, արվեստագետ Հովհաննես Մարգարյանը:

 Բազմազան էին մտահղացումները. Սոնա Միքայելյանը, օրինակ, իր ուղերձն է հղել ապագա սերնդի ցանկությունները դնելով պարկուճի մեջ  եւ թանգարանի աստիճանների մոտ հողին հանձնելով: «Թող մեկ դար հետո իմ այժմվա տարիքի մարդիկ հասուն լինեն ուղերձի բովանդակությանը»- իր մտահղացումն այսպես մանրամասնեց նա:

«Ժամանակակից արվեստի եւ արտ ակտիվիզմի լաբորատորիա» նախագծի շրջանակում դասընթացներին եւ գործնական պարապմունքներին  մասնակցածները ստացան վկայագրեր:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40