Մոսկվան ակնկալում է, որ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը

12.09.2023 20:01
689

Ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար բարդ իրավիճակի կարգավորման ուղղությամբ, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքերով՝ այդ քայլերից է՝ «Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման», որն ինչպես ընդգծում է Զախարովան՝ «մշակվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցությամբ»։ Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ այդ նախաձեռնությունը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել էր հուլիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարների հետ եռակողմ հանդիպմանը։

«Հաշվի առնելով դիրքորոշումների էական անհամապատասխանությունը, փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել», - փաստում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը և հավելում, որ որպես առաջին քայլ այսօր ռուսական Կարմիր խաչ կազմակերպության գծով Լեռնային Ղարաբաղ է մատակարարվել մարդասիրական օգնության խմբաքանակ: Այժմ Մոսկվան ակնկալում է, որ Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը:

«Ակնկալում ենք, որ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված ըմբռնումը՝ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, և այնուհետև մարդասիրական օգնությունը կանոնավոր հիմունքներով երկու ուղղություններով էլ անարգել մուտք կգործի տարածաշրջան», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ այդկերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա, իսկ տեղի բնակչության բնականոն կենսագործունեությունը կվերականգնվի։

«Դա, իր հերթին, պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», - հայտարարել է Մարիա Զախարովան։

azatutyun.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01