Մոսկվան առաջարկներ է փոխանցել ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանազատման բանակցությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

30.09.2021 18:44
1242

Ռուսական պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» բանաձևի քվեարկությանը, որն ընդունվել էր սեպտեմբերի 27-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներառվել է բանաձևում:

«Փաստաթղթի քննարկման ընթացքում ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը դիմում էին թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերները: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթներն ի սկզբանե հակասություններ էին առաջացնում կողմերի միջև: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի կայուն ու երկարաժամկետ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է, որին կհաջորդի սահմանագծումն ամբողջ երկայնքով: Մոսկվան ձևակերպել ու առաջարկներ է ներկայացրել Երևանին և Բաքվին` համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի ապահովման վերաբերյալ: Ակնկալում ենք գործընկերների արձագանքը»,- ասաց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40