Մոսկվան չի հրաժարվել Երևանի և Բաքվի բանակցություններում արդար միջնորդի դերից. դեսպան

05.09.2024 21:34
645

Մոսկվան երբեք չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում արդար միջնորդի իր դերից։ Այս հայտարարությունն արել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նշել է` հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները, որոնց ընթացքում շեշտադրված քննարկվել են հայ–ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր, դրա վառ ապացույցն են։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որ բանակցությունները հաջողության հասնեն, մեր մերձավոր հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքում բարեկեցություն և խաղաղություն հաստատվի։ Մենք մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը դիտարկում ենք որպես անբաժանելի անվտանգության ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման», – «Դաշնակիցներ։ ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում ասել է դիվանագետը։

Կոպիրկինը հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում վերսկսել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը։

Կոպիրկինը հայտարարել է նաև, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում վերսկսել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և հաղորդակցության համակարգերի ապաշրջափակման, այլև ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Ընդ որում` Մոսկվան հանդես է գալիս ոչ թե կոնկրետ մեկ երթուղու ստեղծման, այլ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակման օգտին։

Անդրադառնալով անվտանգության հետ կապված իրավիճակին` դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ–ին Հայաստանի լիարժեք մասնակցությունը բուն երկրի շահերից է բխում։ Ավելին` մի շարք ռիսկեր հնարավոր էր նվազեցնել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ գծով իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված համալիր միջոցառումները։ Իսկ սահմանին տեղակայված ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքմամբ։ Դեսպանը համոզված է, որ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրներն ու հարևան գործընկեր պետությունները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40