Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա Զախարովա

23.01.2025 20:12
630

Երևանի և Բաքվի միջև  հաշտության և ամուր ու կայուն խաղաղության  իրական ճանապարհային քարտեզը  եռակողմ հայտարարությունների  մեջ է, որն ընդունվել են 2020-2023 թվականներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հունվարի 23-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսին Զախարովան նշել է, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ  երկխոսությունը և միշտ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բոլոր հարցերում` խաղաղության պայմանագրի մշակման, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի, քաղաքացիական հասարակությունների  շփումների զարգացման, կայուն խաղաղության հաստատման նպատակով։  

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափին, ապա դա հեռանկարային մեխանիզմ է։ Վերջին՝ երրորդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ստամբուլում` անցած տարվա հոկտեմբերի 18-ին, երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնեցրել են հետագա գործողությունների պլանը, որը, համոզված եմ, կիրականանա ընթացիկ 2025 թվականին»,- ասել է Զախարովան և ընդգծել, որ վատ չէր լինի,  եթե կողմերը ցուցաբերեին հարգալից վերաբերմունք միջազգային իրավունքի և միմյանց նկատմամբ։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40