Մոսկվան պնդում է, թե կանխել է Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի սպանությունը

15.07.2023 16:59
820

Ռուսաստանյան իրավապահները պնդում են, որ կանխել են Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի սպանությունը։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, Մոսկվայում և Ռյազանի շրջանում ձերբակալվել են «նեոնացիստական խմբավորման անդամներ», որոնք, ըստ գերատեսչության, նախապատրաստում էին Russia Today պետական քարոզչական ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև հայտնի հեռուստաաստղ Քսենյա Սոբչակի սպանությունը։

Ռուսաստանյան հատուկ ծառայության պնդմամբ, սպանության պատվիրատուն Ուկրաինան է։

ԱԴԾ հաղորդագրությունում նշվում է, որ նախօրեին խումբը հետախուզություն է իրականացրել լրագրողների աշխատանքի և բնակության վայրերի մոտ։ Թե քանի հոգու մասին է խոսքը, չի հստակեցվում։

«Քննչական գործողությունների ընթացքում նրանք հաստատել են մահափորձերի նախապատրաստումը Ուկրաինայի Անվտանգության ծառայության ցուցումով՝ յուրաքանչյուր սպանության համար 1,5 միլիոն ռուբլու պարգևի դիմաց», - ասվում է ԱԴԾ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։

Դրանում նշվում է նաև, որ խուզարկությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, պարկուճներ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, ինչպես նաև կապի միջոցներ և համակարգիչներ։

Անցյալ տարվա գարնանը ԱԴԾ-ն հայտնել էր ռուս նեոնացիստների խմբի ձերբակալության մասին, որոնք իբր Կիևի հրահանգով մահափորձ էին նախապատրաստում կրեմլամետ քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի դեմ։ Ուկրաինական կողմը հերքել էր մեղադրանքները:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40