Մոսկվան Սևաստոպոլում հրթիռային հարձակման համար մեղադրել է Վաշինգտոնին

24.06.2024 21:43
898

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխան է խոստացել Վաշինգտոնին և Կիևին այն բանից հետո, երբ Ուկրաինան ամերիկյան ATACMS-ով հարձակում է ձեռնարկել Սևաստոպոլի վրա, գրում են ԶԼՄ-ները։

«Սևաստոպոլում խաղաղ բնակիչների վրա կանխամտածված հրթիռային հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Վաշինգտոնը, որը այդ զենքն է մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև Կիևի ռեժիմը, որի տարածքից իրականացվել է այս հարձակումը։ Նման գործողություններն անպատասխան չեն մնա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինան կասետային մարտագլխիկներով հինգ հեռահար ATACMS հրթիռ է արձակել, չորս հրթիռ կալանվել է, իսկ հինգերորդ զինամթերքի օդում ոչնչացումը հանգեցրել է զոհերի։ Նրանք հավելել են, որ նման հրթիռների ճշգրտումներն իրականացնում են ամերիկացի մասնագետները՝ հիմնվելով իրենց արբանյակային հետախուզական տվյալների վրա։

Անվտանգության ուժերի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ հրթիռներն արձակվել են Նիկոլաևից։ Զինվորականները միջոցներ են ձեռնարկում հրթիռները արձակած անձնակազմին վերացնելու համար։

Ինչպես հայտնել ենք, Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։ Զոհերի թվում երեք երեխա կա։ ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 124 մարդ։ Տուժածների թվում 27 երեխա կա։

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40