Մոսկվան զանգվածային հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից. օդանավակայանները կաթվածահար են եղել

07.05.2025 18:55
756

Երեկ գիշերվանից և այսօր ամբողջ օրվա ընթացքում Ուկրաինան ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի օդանավակայանների վրա: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մերձմոսկովյան Ռամենսկոե քաղաքի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ըստ SHOT-ի՝ պայթյունների ձայները լսել են մասնավոր հատվածներից մեկի բնակիչները։ Նաև Կալուգայի շրջանի բնակիչներ են հայտնել, որ լսել են պայթյունների ձայներ։ Նախնական տվյալներով՝ շրջանի երկնքում մի քանի ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

Ժուկովսկի քաղաքի օդանավակայանում կրկին դադարեցվել են չվերթները, հայտնում է «Ռոսավիացիան»։ Նաև Կալուգայի օդանավակայանը չի ընդունում թռիչքներ:

Ռամենսկոե քաղաքում հակաօդային պաշտպանություն է գործում, հայտնում է տեղական վարչակազմի Telegram ալիքը։ Ժուկովսկիում «Զգուշացում անօդաչու թռչող սարքերի համար» ռեժիմ է հայտարարվել, հաղորդում են տեղական իշխանությունները։

Ռուսական օդային տրանսպորտի շահագործումը մի շարք օդանավակայաններում սահմանափակումների պայմաններում գտնվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության և տրանսպորտի նախարարության հատուկ հսկողության ներքո: Այս մասին հաղորդում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։

Փոխադրողները և օդանավակայանները պետք է միջոցներ ձեռնարկեն ինքնաթիռում երկար սպասելու հետ կապված իրավիճակները կարգավորելու համար, ընդգծել են գերատեսչությունում։

 Հիշեցնենք, որ մայիսի 7-ի գիշերը Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 140 չվերթ հետաձգվել է Ռուսաստանի ռազմական և արդյունաբերական օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Մոտ 8,5 հազար ուղևոր չի կարողացել մեկնել կամ ժամանել Մոսկվա. ուշացումները տևել են մինչև 13 ժամ։ Որոշ չվերթներ փոխվել են դեպի Սանկտ Պետերբուրգ, Կազան, Նիժնի Նովգորոդ և այլ քաղաքներ, ինչը հանգեցրել է օդանավակայանների, մասնավորապես՝ Պուլկովոյի ծանրաբեռնվածության, որտեղ առաջացել է ինքնաթիռների «խցանում»։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կալուգայի շրջանի Շայկովկայի և Մոսկվայի մարզում գտնվող Կուբինկայի ռազմական օդանավակայանների վրա, որտեղ տեղակայված են ավիացիոն թիմերը, որոնք մասնակցելու են մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին:

tert.am

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ

09.10.2026 10:53

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

09.10.2026 10:49

Գրախոսություն․ Գագիկ Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» երկգիրք աշխատության վերաբերյալ

09.10.2026 10:26

Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

09.10.2026 10:10

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Թուրքմենստանում ԱՊՀ երկրների առաջնորդների համար կազմակերպված ընդունելության ժամանակ

08.10.2026 22:30

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում Իրանին աջակցելու համար․ Պուտինը՝ Փեզեշքիանին

08.10.2026 22:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի

08.10.2026 20:25

Դատարանը կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն մեղավոր է ճանաչել

08.10.2026 19:05

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

08.10.2026 17:20

Փաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ

08.10.2026 17:05