Մոսկվայի և Երևանի պրեմիերաներից հետո «Ոսկե դուբլը» ցուցադրվեց նաև Կապանում

13.02.2026 11:55
736

Կինոնկարը հանդիսատեսին տեղափոխում է անցյալ դարի 70-ական թվականները, երբ Երևանի «Արարատը» ոսկե դուբլ ձևակերպեց՝ նվաճելով Խորհրդային Միության ֆուտբոլի բյուրեղապակյա գավաթը և երկրի առաջնությունում գրավելով առաջին տեղը՝ հռչակվեց չեմպիոն:

Այդ թվականին հայ ժողովուրդը մայր Հայստանում և ի սփյուռս համայն աշխարհի՝ օրինական հպարտություն ապրեց և անասելի ոգևորություն։

Այդպիսի մի հրճվանք ազգս ապրել էր դրանից ուղիղ տասը տարի առաջ, երբ Տիգրան Պետրոսյանը նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ թագադրվելով որպես այդ մարզաձևի արքա:

Ֆիլմը կոչվում է նաև «Արարատ-73», քանզի այդ թվականին էր հայ ֆուտբոլի աստեղային ժամը: Ֆիլմը, որ հետաքրքրական դրվագներ է վերակենդանացնում այդ հեռավոր օրերից, նվիրված է ֆուտբոլի լեգենդին՝ Նիկիտա Սիմոնյանին՝ թիմի գլխավոր մարզչին, ում գլխավորությամբ «Արարատը» հասավ  աննախադեպ նվաճման:

Ավաղ,  վերջերս՝ 99 տարեկանում վախճանված ֆուտբոլի լեգենդը չհասցրեց դիտել  կինոնկարը, որի մասին ոչ միայն գիտեր, այլև օգտակար խորհուրդներ էր տվել, թե ինչպես նկարահանել։ Մասնավորապես, ֆիլմը հիշեցնում է, թե որքան դժվար էին տրվում հաղթանակները «Արարատին», ում դեմ կանգնած էին այն ժամանակվա հզոր թիմերից մեկը՝ Կիևի «Դինամոն», ինչպես նաև մոսկովյան թիմերը՝ «Դինամոն», «ԲԿՄԱ»-ն, «Սպարտակը», «Տորպեդոն», Լենինգրադի «Զենիթը» և այլն: Բայց «Արարատը» ոսկե դուբլով կարողացավ մտնել Խորհրդային Միության ֆուտբոլի պատմության մեջ: Ֆիլմում խոսք է գնում պատվիրված խաղերի մասին և այլ խարդավանքների, որոնց կարողացավ հաղթահարել «Արարատն» իր չեմպիոնական ճանապարհին:

Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Վալերի Սահարյանը։

Նիկիտա Պավլովիչի կերպարը մարմնավորել է Եգոր Բերոևը՝ հայտնի հեռուստահաղորդավար և մեկնաբան: Նկարահանվել են հայտնի և անհայտ անուններ՝ Սոֆյա  Դոնյանց, Քսենիա Ալֆյորովա, հանրահռչակ դերասան Սերգեյ Շակուրով, Բաբկեն Չոբանյան, Դավիթ Մանոյան (Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ), Անդրանիկ Կարապետյան՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, Լևս Դավթյան (Կապանի պետթատրոնի դերասան), ով կերտել է թիմի ավագ Հովհաննես Զանազանյանի կերպարը և ուրիշներ:

Ցավոք, այս հետաքրքիր ու պատմական արժեք ունեցող ֆիլմի ցուցադրումը մարզկենտրոն Կապանում անցավ կիսադատարկ դահլիճում:

Վահրամ Օրբելյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40