Մոսկվայի հայ ուսանողները կհամախմբվեն «Երիտասարդական ինտելեկտուալ հարթակի» շուրջ

24.02.2026 11:53
727

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Երիտասարդական ինտելեկտուալ հարթակ» կրթամշակութային նախագծի պաշտոնական շնորհանդեսը, որի նպատակն է համախմբել Մոսկվայի առաջատար բուհերում սովորող հայազգի ուսանողներին և ձևավորել ինտելեկտուալ համագործակցության միասնական միջավայր։

Նախաձեռնության հեղինակ, մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծել է, որ նախագիծը ձևավորվել է տարիների ընթացքում կուտակված փորձի հիման վրա։

«Մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ համագործակցությունը վաղուց է սկսվել։ Մենք մեր հնարավորությունների սահմաններում մշտապես փորձել ենք աջակցել ուսանողական տարբեր համայնքների հետաքրքիր նախաձեռնություններին, սակայն դրանք հիմնականում ունեցել են մեկանգամյա ակցիաների բնույթ։ Այսօր, հաշվի առնելով անցած ճանապարհն ու ձեռք բերված փորձը, նախաձեռնեցինք ստեղծել հարթակ, որի հիմքում մեր երիտասարդների սրտերի կրակն է։ Բազմիցս տեսել եմ, թե ինչպիսի անկեղծ մղումով ու լուռ հայրենասիրությամբ են նրանք ընկալում հայ երիտասարդի կերպարը հայրենիքից դուրս։ Հիմնվելով նրանց ինտելեկտուալ կարողությունների և ազնիվ ընկալումների վրա՝ մեծ հույս ունենք, որ ծրագիրը հաջողություն կունենա»,- նշել է Գաբբեն։

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Աշոտ Ավետիսյանն իր խոսքում կարևորել է երիտասարդության ներուժը նոր ու հետաքրքիր ինտելեկտուալ նախագծերի իրականացման համատեքստում։ Նրա խոսքով՝ նախագծի շրջանակներում նախատեսվող հանդիպումները, կլոր սեղանները, քննարկումները, ինչպես նաև թատերական և երաժշտական նախաձեռնությունները կանցկացվեն պատմական արժեք ներկայացնող Լազարյանների տանը՝ հաղորդելով նոր լիցք թե՛ երիտասարդներին, թե՛ ծրագրի համակարգողներին։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել պատվավոր հյուրեր՝ Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի դասախոս Բաբկեն Բադեյանը, գործարար Տիգրան Բունիաթյանը, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի (МГУ), Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ВШЭ) և Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի (МГИМО) հայկական ուսանողական համայնքների ներկայացուցիչները։

Երեկոյի ընթացքում հնչել են նաև մշակութային կատարումներ՝ ընդգծելով նախաձեռնության կրթամշակութային ուղղվածությունն ու համայնքային համախմբման կարևորությունը։ Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ «Երիտասարդական ինտելեկտուալ հարթակը» կդառնա կայուն համագործակցության միջավայր՝ նպաստելով հայ երիտասարդների մասնագիտական փորձի փոխանակմանը, ազգային ինքնության պահպանմանը և հայ-ռուսական կրթամշակութային կապերի խորացմանը։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40