Մոսկվայի հետ բանակցություններում Կիևը ցանկալի արդյունք չի ստացել․ Զելենսկի

01.03.2022 10:44
1306

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարությամբ է հանդես գալիս Կիևում, 28-ը փետրվարի, 2022թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցություններում Կիևը դեռ չի ստացել ցանկալի արդյունք, ուկրաինական իշխանությունները բանակցությունների երկրորդ փուլին անցնելու մասին որոշում կկայացնեն պատվիրակության վերադառնալուց և բանակցային գործընթացը վերլուծելուց հետո։ Ուկրաինայի ղեկավարի ուղերձի տեսագրությունը երեկ հրապարակվել է նրա գրասենյակի Telegram ալիքում։

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ռուսական կողմի հետ երեկվա բանակցություններին զուգահեռ ուկրաինական քաղաքներն ինտենսիվ հրթիռակոծվել են։ «Նման պարզ ձևով Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել։ Ժամանակ մի կորցրեք, մենք նման մարտավարություն չենք ընդունում», - ասել է Զելենսկին:

Նա ևս մեկ անգամ կոչ է արել արևմտյան երկրներին և ընդհանրապես միջազգային հանրությանը կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

Զելենսկին նաև նշել է, որ երեկ դիմել է Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու խնդրանքով։ «Մենք սրան սպասել ենք 30 տարի, և ես ստորագրել եմ հայտը։ Դիմումն արդեն հասցվել է Բրյուսել, և մենք սպասում ենք ստորագրմանը։ Եկել է ժամանակը», - ասել է Ուկրաինայի նախագահը։

www.azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40