Մոսկվայում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնություններին այլընտրանք չեն տեսնում

02.05.2023 16:52
830

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում ցանկացած օգնություն կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնությունների հիման վրա։ Պեսկովի խոսքով՝ դրանց այլընտրանք չկա:

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ չկան իրավական այլ հիմքեր, որոնք կնպաստեին կարգավորմանը: Հետևաբար, մինչև այժմ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես այլընտրանք չունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ Պեսկովն ասել է. «Անշուշտ, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել կարգավորմանը այս հիմքի վրա, կարող է ողջունելի լինել: Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք խարխլում են կարգավորման հիմքերը, ինչը հետագայում կարող է արդյունք չտալ: Հուսանք, որ տվյալ դեպքում խոսքն առաջին դեպքի մասին է»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Վաշինգտոնում մայիսի 1-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40