Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը

09.05.2019 11:51
1108

Այսօր բոլոր հետխորհրդային պետություններում նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ տարեդարձը։ Ամենախոշոր ու տպավորիչ միջոցառումը կազմակերպվել է Մոսկվայում: 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս տարի զորահանդեսին մասնակցում է ավելի քան 13 600 զինծառայող, 138 միավոր՝ մեխանիզացված շարասյան կազմում և 74 թռչող սարք:

Զորահանդեսին ելույթով հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Շնորհավորում եմ Հաղթանակի օրվա կապակցությամբ, մեր հպարտության օրվա, հայրենիքի պաշտպաններին մեր անսահման երախտագիտության օրվա կապակցությամբ, որոնք ջախջախեցին ֆաշիզմը»,- ասել է ՌԴ նախագահը:

Այնուհետև հնչել է ՌԴ պետական օրհներգը:

Օրեր առաջ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի առաջին գիշերային փորձը: Փորձին մասնակցել էր 35 զորահանդեսային հաշվարկ և ցամաքային տեխնիկա, այդ թվում ՝ «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ, Т-72Б3 և Т-14 «Արմատա» տանկեր, «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ, «Բումերանգ» զրահամեքենա, «Կուրգանեց» մարտական մեքենաներ և այլն:

1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան ֆաշիստական Գերմանիան, խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը, առանց պատերազմ հայտարարելու՝ հարձակվեց Խորհրդային միության վրա։

Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել Կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և միության զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։ Խորհրդային երկրի վրա կախվեց մահացու վտանգ։

Այնուհանդերձ՝ Խորհրդային միությունը, անցնելով միլիոնավոր կյանքեր խլած սարսափելի պատերազմի բովով, հասավ սպասված հաղթանակին, որի 74-րդ տարեդարձը նշվում է այսօր՝ մայիսի 9-ին:

Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը Խորհրդային միության բոլոր ժողովուրդների հետ մի մարդու պես ոտքի կանգնեց՝ պաշտպանելու իր հայրենիքը։

Պատերազմը սկսվելու պահին Կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ 60.000 հայ։ 1941թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչի հետևանքով Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեց ավելի քան 300.000, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս ավելի քան 200.000 հայ։ Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակների և ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200.000 հայ զինվոր։

tert.am

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08