Մրցագորգին ագարակցի պատանի ըմբիշներն են

12.10.2014 15:36
2121

Աշխատանքային այցով լինելով Ագարակում` քաղաքապետ Մխիթար Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե վերջին ժամանակներս ինչ նոր բան է կատարվել համայնքում: Մեր զրուցակիցը որոշ գործեր թվարկեց, բայց հատկապես ընդգծեց, որ տասը ամիս է, ինչ Ագարակում ազատ ոճի ըմբշամարտի սեկցիա է գործում: Ոչ միայն այդ, նաեւ նշեց, որ պատանի ըմբշամարտիկները երկու անգամ մասնակցել են միջազգային մրցման` Բաթումում եւ Գառնիում, ընդ որում` վերջին մրցումը կայացել է այս տարվա սեպտեմբերի 15-18-ը, եւ վերադարձել են մեդալով: Ճիշտ է, այդ մեդալը բրոնզի փայլ ունի, բայց քաղաքապետը շատ կարեւորեց այն` ասելով, որ դա ապագա հաջողությունների հիմքն է: Գառնիի միջազգային մրցաշարում Տիգրան Բունիաթյանը 2001-2003թթ. ծնվածների պայքարում (թեեւ ինքը 2006թ. ծնունդ է) կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Դպրոցական ըմբշամարտիկներին մարզում է հանրապետության վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ Յուրա Ավետիսյանը, ում մայրաքաղաքից են հրավիրել:

Մոտ 60 ըմբշամարտիկ է պարապում սեկցիայում, որ գործում է Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցի ենթակայության ներքո: Ընդ որում` 6 երեխա հաճախում է Մեղրուց, չորսը` Կարճեւանից: Փոխադրամիջոցի ծախսերը հոգում է Ագարակի կոմբինատի արհեստակցական կազմակերպությունը (նախագահ` Սամվել Միքայելյան): Մրցափորձ ձեռք բերելու նպատակով նախատեսվում է իրանցի պատանի ըմբշամարտիկների հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել Ագարակում, սպասում են իրանցիների այցին: Եվ ոչ միայն: Ինչպես տեղեկացրեց մարզիչ Յուրա Ավետիսյանը, իրենց հյուրն է լինելու վերջերս Տաշքենդում աշխարհի չեմպիոն հռչակված ազատ ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Պատանի ըմբշամարտիկները պարապում են Ագարակի մշակույթի պալատում, առայժմ մարզումային պայմանները բավարարում են: Բայց, համայնքապետ Մխիթար Զաքարյանի վկայությամբ, օրակարգում համայնքում մարզադահլիճ ունենալու խնդիրն է, քանզի մշակույթի պալատում հնարավոր չէ մրցումներ կազմակերպել: Քաղաքի չգործող կաթսայատունը վերակառուցումից հետո կարող է որպես մարզադահլիճ ծառայել: Առայժմ այսպիսի նպատակ ունեն: Իսկ թե ինչու են ընտրել մենապայքարային մարզաձեւը, քաղաքապետը բացատրում է, որ սահմանում ապրող պատանիները առավել եւս պիտի առողջ ու ուժեղ մեծանան: «Իսկ հեռանկարային մարզիկներ կա՞ն պարապողների մեջ» հարցին, մարզիչը, թեեւ թվարկեց մի քանի անուն, նաեւ ասաց, որ պետք չէ իրադարձություններից առաջ ընկել, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40