Մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է

05.04.2018 11:13
1261

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում երեկ կայացել են 21-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքում մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է: Գործող չեմպիոն «Ալաշկերտը» Գյումրիում նվազագույն հաշվով պարտվել է «Շիրակին»: «Գանձասար-Կապանը» «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել է հետնապահ «Արարատին»: 34-ական միավոր ունեն «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը» եւ «Շիրակը»: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում է «Շիրակը», «Գանձասար-Կապանը» երկրորդ հորիզոնականում է:

Օրեր առաջ երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ: Կապանյան թիմի ղեկը կրկին ստանձնել է նախկին գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ում անցյալ ամռանը փոխարինել էր հենց Կարեն Բարսեղյանը: Աշոտ Բարսեղյանը թիմի ղեկին է եղել 2015-17թթ.: Իսկ մինչ այդ՝ նոր գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ «Գանձասար-Կապանը» ապրիլի 1-ին Երեւանի «Նաիրի» մարզադաշտում նվազագույն 1:0 հաշվով հաղթել էր առաջին հորիզոնականում ընթացող «Ալաշկերտին»: Նման սցենարով խաղեր շատ են եղել, երբ կապանյան թիմն առաջինն է հաջողության հասել, բայց հետագայում նպաստավոր պահեր բաց թողել ու միավորներ կորցրել: «Այս հաղթանակը մեզ շատ ծանր տրվեց, ուստի դրա արժեքը շատ մեծ է», - խաղից հետո ասել է գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը: Մինչեւ առաջնության ավարտը մնացել է ինը տուր: Ստացվել է այնպես, որ առաջնության վեց մասնակցից հինգը հնարավորություն ունի պայքարել մրցանակային տեղերի, իսկ դրանցից չորսը՝ չեմպիոնության համար: 

Հաջորդ տուրում, որ կկայանա ապրիլի 7-ին, «Գանձասար-Կապանը» ուժերը կչափի Երեւանի «Փյունիկի» հետ: Չենք նշում՝ ում խաղադաշտում, քանզի «Գանձասար-Կապանը» միշտ հանդես է գալիս Երեւանում եւ Գյումրիում, ասել է թե՝ տնվորի կարգավիճակում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08