«Մշակութային արահետը»` գյուղական բնակավայրերում

18.06.2019 15:51
1194

«Մշակութային նախաձեռնություններ» հասարակական կազմակերպությունը «Մշակութային արահետ» ծրագիրն է իրականացնում: Հունիսի 17-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Մշակութային արահետ» ծրագրի առաջին փուլի ամփոփման արարողությունը։ «Մշակութային նախաձեռնություններ» հասարակական կազմակերպության ղեկավար Թերեզա Գալստյանը նախ պատվոգրեր հանձնեց այն կազմակերպություններին, Կապանի համայնքապետարան (համայնքապետ` Գեւորգ Փարսյան), Կապանի արվեստի պետական քոլեջ (տնօրեն` Վարդան Քոչարյան), արվեստի մանկական դպրոց, (տնօրեն` Մարինա Նահապետյան), արվեստի մանկական դպրոցի պարարվեստի բաժին (ղեկավար` Թամարա Ստեփանյան), թատերարվեստի բաժին (ղեկավար` Արթուր Գաբրիելյան), արվեստի պետական քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության սովորողներին (դասախոս` Արամ Հայրապետյան) եւ այլն, ովքեր նպաստել են ծրագրի իրականացմանը։ Իսկ ծրագիրը միտված էր գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացմանը, նաեւ նպատակ ուներ մեկ-մեկուկես ժամ մարդկանց կտրել առօրյա հոգսերից, հաղորդակից դարձնել մշակույթին։ 

Միջոցառման սկզբում ցուցադրվեց տեսաֆիլմ մշակութային կանգառներից մեկի մասին, այնուհետեւ բեմահարթակը տրամադրվեց ստեղծագործական խմբի անդամներին։ Մասնավորապես, Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերական խմբի չորրորդ դասարանի աշակերտները ներկայացրին Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը (գեղարվեստական ղեկավար` Արթուր Գաբրիելյան)։ Շնորհալիները հանդես եկան ասմունքով, երգ ու պարով` հաճելի պահեր պարգեւելով հանդիսականին։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40