Մշակութային «դեսանտ» Սյունիքում

22.04.2024 15:31
659

Երկօրյա այցով Սյունիքում էին Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի մեթոդիստները, ովքեր վարպետաց դասեր անցկացրին մարզի երաժշտական, արվեստի դպրոցներում, մանկավարժներին և սաներին ցուցաբերեցին անհրաժեշտ մեթոդական օգնություն:

2008 թվականին է ստեղծվել այդ կառույցը, որն իր գործառույթներով փոխարինում է Խորհրդային Միության օրոք կրթության նախարարության համակարգում գործող մեթոդական կաբինետներին: 2018 թվականից հիմնադրամը մի ծրագիր է իրականացնում՝ երաժշտական, արվեստի դպրոցների համար հրատարակում է երաժշտական գրականություն, նոտաներ, երբեմն նաև երաժշտական գործիքներ տրամադրում: Իսկ այս տարում հիմնադրամը մշակութային մեծ այլ ծրագիր է իրականացնում՝ թատերարվեստին միտված: Հինգ առարկայական ծրագիր է մշակվում՝ «Դերասանի վարպետություն», «Բեմական խոսք», «Բեմական շարժում», «Թատրոնի պատմություն» ու «Պար և ռիթմիկա»:

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը՝ ժամանելով մարզեր, իրենց հետ բերում են բարձրակարգ մասնագետներ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ստեղծագործական միություններից, Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնից և այլն: Նաև հավելեց, որ իրենց կառույցի գործունեության հիմքում ընկած են փորձի փոխանակումը, մայրաքաղաք-մարզեր մշակութային կապի սերտացումը:

Հանրապետության տասը մարզերում հիմնադրամն ունի մեկական մեթոդիստ, Սյունիքում հիմնադրամի աշխատանքները համակարգում է Կապանի արվեստի պետական քոլեջի նախկին տնօրեն Լիաննա Հակոբյանը:

Այս անգամ մեթոդական աջակցություն ցույց տալու համար Սյունիք են եկել Տատյանա Ռուխկյանը (պարարվեստ), Սոնա Բանոյանը (Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոն, գեղանկարչուհի), Նորա Այվազյանը (ՀՀ վաստակավոր ուսուցչուհի, ջութակահարուհի), Մարինե Ասատրյանը (քանոնահարուհի), Եկատերինա Ուզունյանը (դաշնակահարուհի), Արթուր Պետրոսյանը (կլարնետահար), Տիգրան Բերկելյանը (դաշնակահար):

Կապան հասնելուն պես երաժիշտները, արվեստագետները նախ այցելեցին Կապանի արվեստի մանկական դպրոց, վարպետաց դասեր անցկացրին տարբեր խմբերի սաների հետ: Հաջորդ օրն այցելեցին մարզի մյուս տարածաշրջանների երաժշտական, արվեստի դպրոցներ՝ իրենց առաքելությունն իրականացնելու: Մեթոդական աջակցություն եղավ Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի, Կապանի երաժշտական դպրոցներին: Նելլի Սարգսյանը վարպետաց դաս անցկացրեց Կապանի արվեստի պետական քոլեջում:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40