Մշակութային լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Գորիս քաղաքը

15.11.2013 14:25
5893

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացվեց «Տարվա լավագույն համայնք - 2013» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի համայնքների միության կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի եւ կազմակերպվում է սկսած 2006 թվականից:

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաեւ ձեւավորել առողջ մրցակցություն` խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Մրցանակաբաշխությունը նաեւ ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է համայնքների կողմից գրավոր ներկայացված հայտերի հիման վրա: Գնահատումն իրականացվել է հատուկ ձեւավորված մրցութային հանձնաժողովի կողմից:

Փոխվարչապետը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` օրվա կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց համայնքների զարգացման, տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում:

Մրցանակաբաշխությունն անցկացվեց հինգ անվանակարգով:

2013թ. լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը, լավագույն գյուղական համայնք` Վայոց ձորի Ռինդ համայնքը: «Լավագույն համայնք» մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակների արժանացան նաեւ Ապարան, Քաջարան, Մերձավան, Պեմզաշեն համայնքները:

«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակները շնորհվեցին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային եւ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղական համայնքներին:

«Կանաչապատ համայնք» ճանաչվեց Լոռու մարզի Ստեփանավան քաղաքային համայնքը, Իջեւան քաղաքին այս անվանակարգում տրվեց հատուկ մրցանակ:

Մշակութային լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Գորիս քաղաքը, գյուղական համայնք` Արմավիրի մարզի Փարաքար համայնքը: Հաշվի առնելով «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչված» Գյումրիում տարվա ընթացքում անցկացված միջոցառումները` Գյումրիին շնորհվեց հատուկ մրցանակ:

«Տարվա լավագույն կայք» մրցանակը տրվեց Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքին:
Օրվա կապակցությամբ հնչեցին մի շարք շնորհավորանքի խոսքեր: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաեւ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը. «Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների համար տոնական օր է, քանի որ 1996թ. նոյեմբերի 10-ից ներդրվեց տեղական ինքնակառավարման համակարգը, եւ այդ օրն ԱԺ կողմից ճանաչվեց որպես տեղական ինքնակառավարման օր:

Այս տարիների ընթացքում ՏԻՄ համակարգում տեղի ունեցան մի շարք օրենսդրական փոփոխություններ` համակարգի արդյունավետ կառավարումն իրականացնելու համար:

Ինչպես Գորիս համայնքը, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքային եւ գյուղական համայնքներն այս տարիների ընթացքում տնտեսական, մշակութային, առողջապահական, սպորտային եւ այլ բնագավառներում զգալի առաջընթաց են ունեցել: Բարձրացվել է համայնքների բնակիչների բարեկեցությունը, բազմակի աշխատանքներ են կատարվել քաղաքային կոմունիկացիաների` ճանապարհների, ջրամատակարարման եւ ջրահեռացման գծերի, լուսավորության, խաղահրապարակների, պուրակների, նախակրթական, կրթական, բուհական, առողջապահական եւ մշակութային օբյեկտներում ներդրումների ուղղությամբ:

Հավատացնում եմ Ձեզ, որ այսուհետ ՏԻՄ-երն էլ ավելի կամրապնդեն կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցությունը` նպաստելով մեր երկրի զարգացմանը»:

12.11.2013թ., goriscity.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10