Մշտադիտարկման այցեր Սյունիքի մարզի նախակրթարաններ

21.07.2021 17:11
1138

ՀՀ Սյունիքի մարզի երեք ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:

ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով այցելել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի թիվ 3 մանկապարտեզ, Ախլաթյանի միջնակարգ և Իշխանասարի հիմնական դպրոցներ, որոնցում իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: Բոլոր նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային ռեժիմով։ Դասերը սկսվում են 9.00-ին և ավարտվում 13.00-ին։

ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են կատարված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Դաստիարակները փաստել են, որ դպրոցներն ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, իսկ երեխաներն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին:

Նշենք, որ բոլոր նախակրթարանները դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Հաստատություններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները: Հավելենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, և դրանցում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ:

escs.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40