Մյունխենում ամերիկացի և ռուսաստանցի պաշտոնյաները հանդիպում կանցկացնեն, Ուկրաինան նույնպես հրավիրված է. Թրամփ

14.02.2025 14:52
686

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 14-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները Մյունխենում հանդիպում կանցկացնեն, որին հրավիրված է նաև ուկրաինական կողմը։ Կիևը, սակայն, չի նախատեսում մասնակցել ՌԴ-ի հետ բանակցություններին։ Թրամփը նաև հայտարարել է հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում նախատեսվող հանդիպման մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Նրանք վաղը հանդիպում կանցկացնեն։ Ռուսաստանն այնտեղ կլինի մեր ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, Ուկրաինան նույնպես հրավիրված է։ Վստահ չեմ, թե կոնկրետ ով է այնտեղ լինելու երկրներից որևէ մեկից, բայց դրանք լինելու են բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Ուկրաինայից և Միացյալ Նահանգներից», - ասել է Թրամփը լրագրողներին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հաղորդակցությունների հարցով խորհրդական Դմիտրո Լիտվինն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ Ուկրաինան չի ակնկալում Մյունխենում ռուսական կողմի հետ բանակցություններ վարել։ Նա հավելել է, որ Կիևի համոզմամբ՝ ԱՄՆ-ն, Եվրոպան և Ուկրաինան նախքան Մոսկվայի հետ բանակցություններ վարելը պետք է ընդհանուր դիրքորոշում ունենան։

«Ռուսների հետ Մյունխենում բանակցություններ չեն սպասվում», - ասել է պաշտոնյան։

Փետրվարի 13-ին ավելի ուշ Թրամփը հայտարարել է Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպման մասին։

«Վաղը հանդիպում կլինի Մյունխենում, իսկ հաջորդ շաբաթ հանդիպում կլինի Սաուդյան Արաբիայում, ոչ թե իմ և նախագահ Պուտինի մասնակցությամբ, այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Ուկրաինան նույնպես դրա մի մասը կլինի», - ասել է ԱՄՆ նախագահը։ 

Համաշխարհային առաջնորդները փետրվարի 14-16-ը կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն։ Համաժողովի շրջանակում նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի իր գործընկերների հետ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40