Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

22.02.2018 15:57
1512

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի եւ Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով:

«Հարգելի՛ պարոն նախագահ, ես մեծ ջերմությամբ և սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է հյուրընկալել բարեկամ Լիբանանի նախագահին Հայաստանում, եւ մենք խորապես շահագրգռված ենք Լիբանանի հետ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում: 

Ես մեծ ջերմությամբ եմ հիշում իմ այցը Լիբանան դեռեւս 2012 թվականին, որը լավ խթան հանդիսացավ մեր հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր էջ է բացելու մեր հարաբերություններում: Մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, բայց մեր ժողովուրդների բարեկամությունը դարեր է հաշվվում: Իհարկե, մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում շատ մեծ դերակատարություն ունի հայ համայնքը: Մենք խորապես շնորհակալ ենք Լիբանանի ժողովրդին եւ իշխանություններին մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար: Նրանք ժամանակի ընթացքում դարձան Լիբանանի լիարժեք քաղաքացիներ՝ պահելով իրենց ազգային ինքնությունը: Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք Լիբանանի իշխանություններին, այդ թվում՝ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար: Սա շատ կարեւոր ներդրում է:

Պարո՛ն նախագահ, բարով եք եկել: Ես շատ ուրախ եմ ողջունելու Ձեզ Երեւանում»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին հրավերի համար եւ իր համար մեծ պատիվ համարել Հայաստանի Հանրապետություն այցելելը:

«2012թ. Լիբանան Ձեր այցի ժամանակ Ձեր պատվին կազմակերպված ճաշի ընթացքում ինքս մասնակցել եմ, եւ այդ ժամանակ մենք մի կարճատեւ զրույց ենք ունեցել: Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում:

Այո՛, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ կան իմ պատվիրակության կազմում` զբոսաշրջության նախարարը, նաեւ Դաշնակցություն կուսակցության ղեկավարը՝ պատգամավոր պարոն Բագրատունյանը: Ձե՛րդ Գերազանցություն, պետք է ասեմ, որ հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել Լիբանանի զարգացման, ծաղկման գործում: Նրանք բավականին լուրջ են աշխատում իրենց գործունեության բոլոր բնագավառներում, պատասխանատու օղակներում: Մենք ինքներս շատ ենք հենվում նրանց վրա բոլոր բնագավառներում: Մենք լայն հասարակություն ենք, եւ հայ համայնքը կարողացել է իր մշակույթն ու ինքնությունը պահպանել Լիբանանում: Իհարկե, շատ կարեւորում ենք եւ հպարտ ենք այդ բազմակարծությամբ ու մշակութային բազմազանությամբ, որովհետեւ մենք կարողանում ենք դրանցից բավական օգտվել եւ զարգացնել Լիբանանը: 

Այցս միտված է ավելի ամրապնդելու Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները: Հույս ունենք, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ այդ հարաբերությունները շատ ավելի կընդլայնվեն եւ կխորանան: Բազմաթիվ բնագավառներ կան, որոնց ուղղությամբ կարող ենք աշխատել, եւ դա կլինի ի բարօրություն մեր երկու երկրների»,- նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է նախագահ Միշել Աունը:

president.am

22.02.2018

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40