Նախագահը ստորագրեց ԱԺ կանոնակարգ և Սահմանադրական դատարանի մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը

24.06.2020 12:39
1111

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է երկու օրենսդրական փաթեթներում ընդգրկված՝ Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրեքները:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանն ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

Նախագահն ստորագրել է նաև «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, միջպետական համաձայնագրերի վավերացման մասին օրենքներ:

Նախագահականը մանրամասներ չի փոխանցում:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների մասին օրենք, որի համաձայն՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։ Խորհրդարանն ընդունեց նաև օրենսդրական փոփոխություն, որը հնարավորություն է տալիս ԱԺ-ում ընդունված սահմանադրական փոփոխությունները առանց նախագահի ստորագրության ուղարկելու ընդունված համարել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց՝ ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը «ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, և այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն»:

Նշենք, որ այսօր ժամը 11-ին Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Նշենք նաև, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել խորհրդարանում ընդունված սահմանադրական փոփոխությունները, սակայն ընդդիմադիր այդ ուժին անհրաժեշտ է մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստան»-ի աջակցությունը, որի ղեկավար Էդմոն Մարուքյանը խոստացել է տվյալ հարցով իրենց դիրքորոշումը հրապարակել այսօր ասուլիսի ժամանակ: «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը Ֆեյսբուքում գրել է, որ ասուլիսը կսկսվի ժամը 10-ին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40