Նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

26.02.2019 22:02
1176

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Ողջունելով գործընկերներին և անցնելով օրակարգի հանրակրթության ոլորտին վերաբերող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ խորհրդակցությանը ՀՀ ԿԳ նախարարի անմիջական մասնակցությունը հիանալի հնարավորություն է ուղիղ շփումների միջոցով վեր հանել և քննարկել վաղուց կուտակված միջգերատեսչական հետաքրքրություն ներկայացնող խնդիրները։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ մարզպետների հետ քննարկել է մարզերում կրթության որակի բարձրացմանը, դպրոցների արդյունավետ և օպտիմալ կառավարմանն առնչվող հարցեր, առաջարկություններ ներկայացրել ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։

Հաջորդիվ նախարար Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը։ Նախարարը նաև պահանջել է հետևողական գտնվել գույքագրված խնդիրների, նախանշված միջոցառումների ամենօրյա մշտադիտարկման ու դրանց արդյունքների հրապարակայնացման հարցում։

Գյուղատնտեսական շրջանին ընդառաջ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է համայնքներում սկսել հակակարկտային կայանքների ապակոնսերվացման աշխատանքները և դրանք բերել շահագործման համար պատրաստ վիճակի՝ բացառելու համար տեխնիկական և կառավարելի ռիսկերը։
Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի, խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերի ներկայացմանը, համայնքներում աղբահանության ծախսերի և եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց հողի հարկի և գույքահարկի ծանուցագրերի ու անդորրագրերի տպագրման, հաշվառման և հատկացման գործընթացին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01