Նախարար Ժաննա Անդրեասյանը թաքցնում է Գորիսի քոլեջի տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի հիմքերը

08.12.2025 12:02
1826

Դեկտեմբերի 4-ից հետո, երբ ոստիկանական ուժերը զավթեցին Գորիսի 100-ամյա պետական քոլեջը և այնտեղ ներդրեցին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, քոլեջում նոր զարգացումներ սկիզբ առան։

Մասնավորապես՝ հրաժարականի դիմում ներկայացրած աշխատակիցները՝ անսալով Կարեն Լազարյանի խնդրանք–հորդորին՝ հետ կանչեցին իրենց դիմումները և անցան աշխատանքային պարտականությունների կատարմանը։

Միևնույն ժամանանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պարբերաբար այցելում են քոլեջ, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։

Սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի ունեցող զարգացումները կասեցնելն իրավապահների ուժերից վեր է։

Քոլեջին առնչվող խնդիրները վաղուց են դուրս եկել ուսումնական այդ հաստատության շրջանակից և դարձել համագորիսյան մտահոգության առարկա․․․․

Խնդիրներից մեկը կապված է տնօրենի պաշտոնակատարի՝ ղեկավարման իրավունք վերապահող հավաստագրի արժանահավատության հետ։

Դեռևս հոկտեմբերի սկզբին առաջացած այդ կասկածները շարունակում են խորանալ։

Անշուշտ, ելնելով անմեղության կանխավարկածից, մարդիկ չեն ուզում իբրև վերջին ճշմարտություն ընդունել շրջանառվող խոսակցության հիմնավորումները։

Ուստիև՝ դեռևս նոյեմբերին ստեղծվել է նախաձեռնող խումբ՝ Արմինե Կոլյանի հավաստագրի հիմքերին ծանոթանալու նպատակով։

Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով՝ երեք անգամ հարցում է ուղղվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Պահանջվել են տվյալ անձնավորության՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ին հանձնած հավաստագրման քննության երկրորդ մասի՝ հարցազրույցի կամ բանավոր քննության ձայնագրությունը, արձանագրությունը, գնահատման թերթիկները, հանձնաժողովի որոշումը՝ համապատասխան հիմքերով։

ԿԳՄՍ նախարարը երկու անգամ մերժել է տեղեկատվությունը փնտրողների դիմումը՝ գործող օրենքի հետ որևէ աղերս չունեցող պատճառաբանությամբ։ Մերժման հիմնական պատճառ է նշվել «անձնական տվյալներ» տրամադրելու անկարելիությունը։

Թեև այդ պատճառաբանությունը կապ չունի պահանջվող նյութերի հետ՝ տեղեկատվությունը փնտրող կողմը 3-րդ դիմումով պահանջել է անհրաժեշտ փաստաթղթերում փակել Արմինե Կոլյանի անձնական տվյալները կամ նրա ինքնությանն առնչվող նյութերը և նոր միայն տրամադրել հարցազրույցի հիմքերը։

Առայժմ չի կատարվել նաև այդ դիմումի պահանջը։

Սակայն հրապարակայնորեն (ըստ հավաստագրման կարգի) անցկացված քննության նյութերը թաքցնելն ավելի է խորացնում կասկածները խնդրո առարկայի վերաբերյալ, մանավանդ որ հավաստագրման հանձանաժողովը գլխավորել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Ժաննա Անդրեասյանը, ով վաղուց է իրեն դուրս դրել իրավական պետության տիրույթից, պետք է  (այնուամենայնիվ) հրաժարվի փնտրվող տեղեկատվությունը թաքցնելու ապօրինի գործելակերպից և առաջնորդվի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով։

Եվ քանի դեռ տնօրենի ժ/պ–ի հավաստագրման հիմքերը թաքցվում են, տիկնոջ պաշտոնավարումը՝ առնվազն հանրային ընկալման մեջ ոչ օրինական է ընկալվում։

Իսկ նորանշանակը, որպեսզի շուտ ձերբազատվի դրածոյի կամ ֆեյքի հանրային ընկալումից, պետք է ինքն անձամբ խնդրի Ժաննա Անդրեասյանին՝ կողմին տրամադրելու փնտրվող տեղեկատվությունը։

Առաջիկա օրերին փնտրվող տեղեկատվությունը Ժաննա Անդրեասյանից չստանալու պարագայում՝ նախաձեռնող խումբը ստիպված կլինի դատարանի օգնությամբ ստանալ նորանշանակի հարցազրույցի հիմքերը։

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40