Նախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցերի լայն շրջանակ

24.09.2018 13:30
1218

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը սեպտեմբերի 18-19–ն աշխատանքային այցով գտնվել են Վրաստանի Հանրապետությունում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի  առաջին օրը նախարար Արթուր Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ,  այնուհետև հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Լևան Դավիթաշվիլին  ներկայացրել է Վրաստանում   գյուղատնտեսության ոլորտի զարգացման պետական օժանդակության ծրագրերը:

«Սա իմ առաջին այցն է Վրաստանի Հանրապետություն` որպես նախարար և պետք է նշեմ, որ ագրարային ոլորտում զգալի առաջընթաց կա: Մեծ հետաքրքրությամբ եմ ծանոթացել նորություններին և հույս ունեմ, որ մեր արդյունավետ համագործակցությանը կլինի շարունակական»,- ասել է Արթուր Խաչատրյանը Palitra News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ջիկարայի բազմամյա մշակաբույսերի ուսումնահետազոտական բազա, ինչպես նաև Ծիլկանիում գտնվող  Իվանե Սարիշվիլու անվան  Վերլուծական հետազոտությունների (ԴՆԹ) լաբորատորիա, հետևել խաղողի բերքահավաքին, ծանոթացել վրացական խաղողի սորտերին՝ համտեսելով անուշաբույր վրացական գինի։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40