Նախարարը հորդորեց մանկապարտեզում երեխաներին չծանրաբեռնել իրենց տարիքի համար չնախատեսված գիտելիքով

05.05.2020 15:47
1768

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է չծանրաբեռնել նախադպրոցական կրթական հաստատություններում երեխաներին` իրենց տարիքի համար չնախատեսված ծրագրերով. դա հետագայում անհարմարություններ է առաջացնում դպրոցում: Նախարարը նման տեսակետ հայտնեց «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Եկեք երեխաներին չտանջենք, և նախադպրոցական ուսումնական հաստատություններում տանք այն գիտելիքը, որն անհրաժեշտ է տվյալ տարիքի համար: Հիմա կան տարբեր զարգացման կենտրոններ, տարբեր մանկապարտեզներ, որոնք լեզուների և այլ ուղղվածություն ունեն: Ես վստահեցնում եմ, ծնողներին էլ անընդհատ դիմում եմ, ամենևին դրական ազդեցություն չեն ունենում երեխայի ընդհանուր կրթական մակարդակի վրա: Ընդհակառակը՝ դրանք շատ վատ տրամադրություններ են առաջացնում երեխաների մոտ, երբ նրանք գնում են դպրոց և դպրոցի որոշ ծրագիր արդեն յուրացրած են լինում մանկապարտեզներում»,-ասաց նախարարը:

Նա նկատեց՝ դա սխալ է մանկավարժական առումով, ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծում երեխայի բնականոն զարգացման համար:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40