Նախատեսվում է անցկացնել դպրոցականների տեսողության լայնամասշտաբ սկրինինգ

27.07.2019 09:56
1199

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՄՆ «Հայ ակնաբուժական նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական կազմակերպության և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) ղեկավար կազմերի հետ:

ՀԱՆ-ը, ակնաբուժական ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ, շուրջ 25 տարի է, ինչ ակնաբուժական բարձրորակ ծառայություններ է տրամադրում Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային ու գյուղական համայնքներում: Հյուրերը ներկայացրել են իրենց ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև համատեղ նախաձեռնած առողջապահական տվյալների պահպանման և փոխանակման «Ավետիս» երեխաների առողջության խնամքի էլեկտրոնային հարթակը՝ իր առանձնահատկություններով և հնարավորություններով:

«Ավետիս»-ը տրամադրում է տվյալների վիզուալիզացիա և վերլուծություն, հավաքագրում է տվյալներ առողջապահական ծառայություն տրամադրող ցանկացած վայրից ու աջակցում է և բժշկի աշխատանքին և պացիենտին: Այն մոդուլային համակարգ է, որը նախատեսված է սկսել հիմնական բաղադրիչներով, ապա՝ ժամանակի ընթացքում դրանք համալրել նորերով: Այս համակարգը սկզբնական փուլում ներկայացվում է որպես առողջապահական գործիք ակնաբուժության ոլորտում:

Քննարկվել են նաև ՀԱՆ-ի կողմից պարբերաբար իրականացված դպրոցական ակնային սքրինինգների արդյունքները, որոնց ընթացքում ստուգվում է դպրոցականների տեսողությունը:

Գործընկերները նշել են, նախատեսում են կրկին անցկացնել դպրոցականների տեսողության լայնամասշտաբ սկրինինգ՝ հանրապետության ողջ տարածքում` անհրաժեշտության դեպքում երեխաներին ուղեգրելով հետագա խորացված ակնային հետազոտությունների ու բուժման: ՀԱՆ-ի տնօրեն Նունե Եղիազարյանը ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզում կայանած աչքի շարժական հիվանդանոցը շարունակում է գործել:

Նաև նշել է, որ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում մարզային ակնաբուժական կենտրոններ են բացվել Իջևանում, Սպիտակում, Կապանում և Գյումրիում: Մինչև 2020 թվականը նախատեսում են 5-րդ կենտրոնը բացել Վայոց ձորում: Արսեն Թորոսյանը ողջունել ու դրական է գնահատել նրանց կատարած ահռելի աշխատանքը և շնորհակալություն հայտնել շարունակական համագործակցության համար:

armdaily.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40