Նախատեսվում է ոստիկանությունը դարձնել Ներքին գործերի նախարարություն

11.02.2020 19:34
1159

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների  2020-2022 թվականների ռազմավարությունը, որով  առաջարկում է ստեղծել ներքին գործերի նախարարություն: Ինչպես տեղեկացնում է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը,  նախարարությունը անհրաժեշտ է համարում ստեղծել  ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը։  

«Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե խորհրդարանական, և թե քաղաքացիական վերահսկողությանը։ Այս փոփոխությունը կենթադրի օրենսդրական բազայի, ինչպես նաև որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ»,- ասված է նախագծում:

Ըստ նախագծի` քրեական նոր օրենսդրության կարգավորումների ու սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է ոլորտային օրենսդրությամբ հստակեցնել նաև ոստիկանության ֆունկցիաները քրեական դատավարության կարգով իրականացվող նախաքննության առումով։

«Մյուս կողմից, անհրաժեշտ է հստակեցնել վարչական իրավախախտումների կանխարգելման ու քննության ոլորտներում ոստիկանության տարբեր ծառայությունների գործառույթները, համագործակցության մեխանիզմները։ Կարևոր է լինելու նաև վերանայել սահմանային համալիր կառավարման պետական գործառույթները  ոստիկանությանը վերապահելու հարցը»,- նշված է նախագծում:

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40