Նախկին ճակատայինը` Թամանյան դիվիզիայից

07.05.2020 16:02
1467

Կապանում Մեծ հայրենականի երեք վետերան է ապրում, որոնցից միայն Աշոտ Դավթյանի (ծնվել է 1923 թ.) առողջական վիճակն է ներում ոտքի վրա լինել։ Հիշողությունն էլ խամրած չէ, տեղը-տեղին հիշում է պատերազմի օրերի իրադարձությունները։

Ծննդավայրը Գորիսի Տանձատափ գյուղն է, հիշում է դժվարին մանկությունն ու պատանեկությունը. «Գյուղում դժվար էր ապրելը, ամեն ինչի պակասությունը զգացվում էր։ Մինչեւ չորրոդ դասարանը սովորել եմ Տանձատափի դպրոցում, ութնամյակն ավարտել եմ Տաթեւի դպրոցում։ Երեւանից բանվորական աշխատուժ են պահանջել, գյուղից հինգ-վեց հոգի գնացել ենք, ինձ չընդունեցին` պատճառաբանելով, որ փոքր եմ։ Տուն վերադառնալուց հետո աշխատել եմ կոլտնտեսությունում մինչեւ գործող բանակ զորակոչվելը»։

Դա 1942 թ. հունիսին էր։ Իր բաժին պատերազմը սկսել է Հյուսիսային Կովկասի Մոզդոկ քաղաքի համար մղվող մարտերից, որպես 390-րդ հայկական հրաձգային գնդում ականանետի նշանառու, որ մտնում էր 89-րդ Թամանյան  լեգենդար դիվիզիայի կազմում։

Իսկ ինչպե՞ս դարձավ ականանետորդ։ «Մեզ շարք կանգնեցրին, իրադրությունը ներկայացնելուց հետո վերջում մի հայտարարություն արեցին. ով կոմերիտական է, թող տասը քայլ առաջանա։ Կոմերիտական էի, ուստի ենթարկվեցի հրահանգին։ Կոմերիտականներիս ուղարկեցին հրետանու դասընթացներին, ինչն իմ սրտով էր»։

Սեւաստոպոլի համար մղված մարտերում վիրավորվել է, երկու ամիս 17 օր Սոչիում գտնվող հոսպիտալում ապաքինվելուց հետո շարք վերադարձել, կրկին մասնակցել Սեւաստոպոլի ազատագրմանը։ Այնուհետեւ Լեհաստանի վրայով նրա մարտական ուղին ձգվել է մինչեւ Բեռլին։

Ծանր, դժվարին օրեր է տեսել, մանավանդ հարազատ մարդկանց կորուստը, բայց իր վկայությամբ ամենածանրն Օդերի Ֆրանկֆուրտի համար մարտերն էին։ Գետի սառույցը ջարդվեց, ինչն անհնարին դարձրեց գետանցումը։ Ցավով է հիշում, որ գետն այնքան էր վարարել, որ քշել-տարել է ափին հողին հանձնված հայ զինվորի աճյունը։

Հաղթանակի օրը դիմավորել է Բեռլինում։ Երկար սպասված իրադարձությունը նշել են տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ, նաեւ գերմանացիներ կային, բոլորը միաբերան ասում էին. «Հիտլեր կապուտ, Ստալին գուտ` Հիտլերը սատկեց, Ստալինը լավն է»։

Հիշում է Թամանյան դիվիզիայի հրամանատար, գեներալ Նվեր Սաֆարյանին, 390-րդ հրաձգային գնդի հրամանատար Երվանդ Կարապետյանին (Խնձորեսկ գյուղից), բարձր է գնահատում վերջինիս մարտական ունակությունները։

Երկրորդ աշխարհամարտի մասնակիցը խմբագրություն էր եկել Դավիթ թոռան հետ, կրծքին պատերազմում ստացած պարգեւներն են։ Արժանացել է «Կարմիր աստղի», «Փառքի երկրորդ աստիճանի» շքանշանի, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Բեռլինի ազատագրման համար», «Մեծ հաղթանակում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» եւ այլ մեդալների։

Զորացրվել է 1946-ի մարտին, աշխատանքի փնտրտուքը նրան հարեւան հանրապետություն է տարել, Բաքվում փականագործ է եղել։ Ղարաբաղյան շարժման նախօրեին, զգալով, որ վիճակը վատանում է, բնակարանը փոխանակել է, տեղափոխվել Կապան։

Աշոտ պապը երկու որդի, չորս թոռ եւ չորս ծոռ ունի։ Դավիթ թոռն ասում է, որ պապի անցած մարտական ուղին, կենսափորձը, խորհուրդները, անկասկած իրեն կօգնեն կյանքի դժվարությունները հաղթահարելու ճանապարհին։ Իսկ Աշոտ Դավթյանի ասելիքը հակիրճ է. հաղթանակի օրվա կապակցությամբ նա բոլորին խաղաղություն ցանկացավ, իր խոսքը բարեմաղթանքով ավարտելով` թող այլեւս պատերազմ չլինի…

Վահրամ Օրբելյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08