Նախկին պատգամավորների մահվան հիմնական վարկածը գույքային վեճն է

08.10.2018 15:55
1237

Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) ու Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) մահվան հանգամանքները պարզվում են, բայց նախնական վարկած արդեն կա։

ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) ու Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) միջև տեղի ունեցածի հիմքում, ըստ նախաքննական հիմնական կանխավարկածի, գույքային հարցերի հետ կապված վիճաբանությունն է։ Այլ վարկած այս պահին չկա։

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հիշյալ դեպքերին, ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Ականատես եղել է, հարցաքննվել է, քրեական գործով ինչ կա հանրությանը հայտնի է, մամուլում լավ լուսաբանվել է։ Քննությունը կզարգանա, առավել մանրամասն կհայտնենք»,– ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության վարկածին` ՔԿ պետը նշեց, որ քրեական գործն ընդամենը մեկ օր առաջ է հարուցվել, ուստի նախաքննական մարմինը դեռ դիտարկում է թե ինքնասպանության և թե այլ հնարավոր վարկածներ, բայց այդ մասին դեռ վաղ համարեց հայտարարություն անելը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին Երևանի «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածքից մահացել էր Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Սարգիս Ավագյանը։

Պարզվել էր, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը, որով սպանվել էր Կարապետյանը, պատկանում է Հարություն Ղարագյոզյանին։ Նա դրանով պարգևատրվել էր ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականին։

Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել էր Հարություն Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում կար ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն էր գործել։

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40