Նամակ, որ Մհերը չհասցրեց ուղարկել. Այն հնչում է ինչպես կտակ

31.01.2019 12:52
1252
Ներկայացնում ենք Մհեր Եղիազարյանի նամակը, որ նա գրել էր անձամբ, կալավորումից մի քանի օր առաջ և հանձնարարել էր հրապարակել, երբ ինքը կասի: Ցավոք, Մհերի մահը վրա հասավ մինչև հանձնարարելը: Հրապարակում ենք Մհերի նախամահյան վերջին նամակը: Այն հնչում է ինչպես կտակ:
Հարգելի հայրենակիցներ

Դեռևս 2018թ.-ի հուլիսին ինձ նախազգուշացրեցին, որ երկրիս ԱԱԾ-ն գաղտնալսում է իմ հեռախոսահամարները: Բնականաբար ահազանգն ընդունեցի, բայց շարունակեցի իմ սովորության համաձայն խոսել, ինչպես խոսել եմ այս վերջին 28 տարիներին, բաց, ազատ արտահայտվել, միշտ ասել այն, ինչ անում եմ, քանի որ գաղտնի գործողություններից միշտ եղել եմ հեռու...

Այդ ամիսների ընթացքում, իմ բնավորության համաձայն, փորձել եմ ընդառաջել բոլոր նրանց, ովքեր դիմել են ինձ, երբեք ուշադրություն չեմ դարձրել որոշ ստահակների, որոնք կարող են իմ օգնությունը վերածել այլ բանի: Աստված նրանց հետ...

Այդպես ապրել և օգնել եմ: 

2016թ.-ի հոկտեմբերին ձեռք բերեցի HayNews.am կայքը, իմ մտահղացումներով ստեղծեցի լրատվական կայք, որտեղ անդրադառնում էի երկրի օրվա անցուդարձին, առանց բացառությունների՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզական, բնապահպանական և համայնքային խնդիրները համարելով գլխավոր:

Ամիսներ շարունակ փորձ արվեց կայքի թիկունքում տեսնել իմ շրջապատի «որոշ» մարդկանց, սակայն ապարդյուն, քանի որ որևէ մեկը չկար: Ես, իմ ընկեր բարեկամներով, այն էլ հիմնականում հասարակական հիմունքներով, իմ գաղափարները կյանքի կոչեցի, աշխատացնելով լրատվական կայքը:

Տարիներ շարունակ կայքի պահպանման համար միշտ էլ իմ շրջապատից պարտքով գումարներ եմ վերցրել, հետագայում վերադարձրել, որոշներինը եղել է վերադարձման փուլում:

Այս ամենով հանդերձ, արդեն մի քանի օր շարունակ երկրի ԱԱԾ հերթով իր մոտ է կանչում այն մարդկանց, որոնց հետ խոսել եմ կամ հաղորդակցվել՝ SMS-ներով: Չգիտեմ, թե ի՞նչ են փնտրում, ի՞նչ են ուզում անել՝ ինձանից նոր «հանցագործ» կերտելով, ինչպես դա արել էին տարիներ առաջ, ընդ որում, այդ դատավճիռը արդեն ՄԻԵԴ-ի ճանապարհին է:

30 տարի ինձ չեն կարողացել լռեցնել, այժմ էլ չեմ լռելու, պետությունից մեկ լումա չեմ գողացել, հայրենիքս սիրել եմ շատ ավելի, քան ինձանից «հանցագործ» կերտողները՝ օրվա իշխանությունները:

Մինչև ապրիլյան իրադարձությունները և դրանից հետո, վերջին ամիսներին ամբողջ գործընթացների վերաբերյալ ունեմ իմ հստակ պատկերացումները և այն միշտ ասել եմ:

Առայժմ ամբողջական պատկերացում չունեմ, թե այս ամենը իմ անձի շուրջ հանուն կամ ընդդեմ ինչի կամ ում համար է արվում, բայց վստահ եմ, որ ազնիվ ու արդար չէ այն ճանապարհը, որ ընտրվել է և այն գործելաոճը, որն իրականացվում է իմ անձի նկատմամբ:

Արդարանալու կամ այլ նպատակ չունեմ, այն, ինչ որ կներկայացվի իմ անձի մասին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որևէ աղերս չունի իրականության հետ:

Հարգանքով՝ Մհեր Եղիազարյան

01.12.2018թ.
Haynews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40