Նարեկ Մնացականյան․ պատերազմից 10 ամիս անց հերոսներ ենք հուղարկավորում

12.08.2021 11:13
2457

Նարեկ Լյովայի Մնացականյան․ ծնվել է 1991 թ․ մայիսի 17-ին Սալվարդ գյուղում։ Սովորել է Սալվարդի հիմնական, այնուհետև Սիսիանի թիվ 4 դպրոցում։ 2009 թ. զորակոչվել է բանակ, ծառայել է Մատաղիսում։

2011թ. զորացրվել է և  պայմանագրային ծառայության անցել Սիսիանի զորամասում։

2014 թվականին ամուսնացել է Վալյա Սահակյանի հետ։  Ունի մեկ որդի։

2019թ. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․․․ Նարեկը դասակի հրամանատարի տեղակալ էր, դասակի կազմում սկզբում Սիսիանի մերձակա դիրքերում էին, բայց Արցախում վիճակը ծանրանում էր ու հոկտեմբերի 8-ին Նարեկը զինակից ընկերների հետ մեկնում է Արցախ։  

Վալյան հիշում է, թե ինչ խանդավառությամբ էր ամուսինը պատրաստվում․ «Հագուստներն ու անհրաժեշտ պարագաները գնել էր, ամեն ինչը նոր, այնքան ուրախ էր, զվարթ, կատակելով, ասել-խոսելով գնաց Արցախ։ Արցախից ամեն օր զանգահարում էր։ Ասում էր՝ համոզված է, որ հաղթելու ենք, որ հաղթանակած տուն է գալու։ Ամեն անգամ հորդորում էր մեր որդու՝ Էրիկի վրա չբարկանալ։ Նարեկը հրաշալի, հոգատար հայր ու ամուսին էր։ Ես ասել եմ ու ասում եմ՝ հպարտ եմ, որ Նարեկի կինն եմ, գլուխս բարձր եմ ապրելու, ամեն ինչ անելու եմ, որ մեր որդին լավ մարդ դառնա, լավ կրթություն ստանա, լավ ապրի, քանի որ համոզված եմ՝ այս կյանքում Էրիկի բարօրությունը Նարեկի ամենամեծ նպատակն էր։

Նարեկի զոհվելու հանգամանքները պարզ չեն․ վերջին անգամ նրա հետ հեռախոսով խոսել եմ հոկտեմբերի 14-ին, գիտեմ, որ պատրաստվում էր սնունդ տանել առաջնագիծ։ Հեռախոսազանգերի վերլուծությունից պարզ է դարձել, որ հոկտեմբերի 15-ին էլ է զանգ կատարել։ Արցախի ԱԱԾ-ից մեզ հայտնեցին, որ հոկտեմբերի 16-ին եւս Նարեկի հեռախոսից զանգահարելու ապարդյուն փորձեր են եղել։ Հակված եմ մտածելու, որ զոհվել է հոկտեմբերի 17-ին, քանի որ տվյալ հատվածում այդ օրերին ինտենսիվ մարտեր չեն եղել, կարծում եմ, որ դիվերսիոն հարձակում է եղել։

Ցավն անսահման է, բայց  հպարտություն է Նարեկ Մնացականյանի կինը լինել, շնորհակալ եմ Աստծուն, որ Նարեկի նման ամուսին եմ ունեցել․․․»։

Հոկտեմբերի 14-ից հետո ընտանիքը հույսը չէր կտրում, սպասում էին ու աղոթում։ Դեկտեմբերի 8-ին Նարեկի հայրը ԴՆԹ նմուշ էր հանձնել, 2021 թ․ հունիսի 16-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատել էր՝ Նարեկը զոհվել է։  Ընտանիքը վերջին հույսով կրկնակի հետազոտություն էր պահանջել, մեկ ամիս անց ընտանիքին ներկայացրել էին լուսանկարները։ Լուսանկարները տեսնելուց հետո ընտանիքը համոզվել էր։

Պատերազմից 10 ամիս անց Սիսիանի զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Մնացականյանի հուղարկավորությունն էր․․․

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40