Նարիշկինը հաստատել է, որ ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը ԼՂ-ում Սիրիայից վարձկանների վերաբերյալ հստակ տեղեկություն է ստացել (տեսանյութ)

06.11.2020 13:03
1399

 

Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հստակ տվյալներ է ստացել, այդ թվում` Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Վերջինիս խոսքով` ՌԴ ԱՀԾ-ն «հստակ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից ու առաջին հերթին` Սիրիայից»:

«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- ասել է Նարիշկինը:

Նա նաև նշել է, որ թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին:

«Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը դա զգում է և աշխատանքի առանձին տարրեր տեսնում»,-ասել է Նարիշկինը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40