ՆԱՏՕ-ն մերժեց Ռուսաստանին եւ զգուշացրեց նոր պատերազմի մասին

13.01.2022 16:05
2852

Աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքի անդամները չորեքշաբթի օրը Բելգիայում հանդիպում անցկացրին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ նոր հակամարտությունը կանխելու ուղիները: Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առանցքային բանակցությունների մի մասն է, գրում է Ամերիկայի ձայնը։

Չորս ժամ տեւած բանակցություններից հետո Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք հեռու են համաձայնությունից: «Մեր տարաձայնությունները հեշտ չի լինի կամրջել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է դադարեցնել ընդլայնումը դեպի արևելք և հետ պահել դաշինքի առաջխաղացումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջուլիանա Սմիթն ասել է, որ ՆԱՏՕ-ն հաստատակամ է ի՛ր դիրքորոշման հարցում: «Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ չի ցանկանում գնալ զիջումների կամ քննարկել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության հետ կապված որևէ հարց», – ասել էր նա:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները չորեքշաբթի օրը վերահաստատեցին, որ մերժում են Ռուսաստանի հորդորներն ու պահանջները։ ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար, պետքարտուղարի տեղակալ Վենդի Ռ. Շերմանը Ռուսաստանի որոշ պահանջներ անվանել է «պարզապես ոչ մեկնարկային»:

Բանակցությունների ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Վ. Գրուշկոն հայտարարել է. «Ուզում եմ ասել, որ քննարկումները բավականին ազնիվ, անմիջական, խորը և ընդգրկուն էին։ Բայց միևնույն ժամանակ դրանք ցույց տվեցին մեծ տարաձայնություններ հիմնարար հարցերի շուրջ»։

Ռուսաստանը մոտ 100.000 թվակազմով ռազմական ուժեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանների մոտ և օկուպացված Ղրիմում, որը կարող է դառնալ ‘’նախերգանք’’ նոր պատերազմ սկսելու համար:

ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գործընկերների և դաշնակիցների հետ միասին պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիան իր իսկ համար լուրջ կորուստ դառնա:

«Ընդհանուր առմամբ, մենք ունենք պատկերացում, թե ինչպիսի ինտենսիվ ֆինանսական միջոցներ պետք է ձեռնարկենք», ասել է նա ու ավելացրել, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները միասին կմշակեն միջոցառումների բավականին ‘’ցավոտ փաթեթ’’։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին կոչ են արել «անհապաղ դեէսկալացնել իրավիճակը Ուկրաինայում և հարգել իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն պարտավորվել հետ քաշել զորքերը, ոչ էլ մերժել են պահանջը:

ՆԱՏՕ-ն նախազգուշացնում է Եվրոպայում նոր պատերազմի վտանգի մասին։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02