Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

03.10.2023 14:25
732

ԱՄՆ կոնգրեսի 75 անդամներ նախագահի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, դադարեցնել Բաքվին ԱՄՆ ռազմական օգնությունը, հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը և միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսի անդամների կողմից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակի նախաձեռնողներն են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Աննա Էշուն։

Նամակի հեղինակները, կազմված Կոնգրեսի երկու կուսակցություններից, դատապարտել են Լեռնային Ղարաբաղի վրա «չհրահրված ռազմական հարձակումը» և «իննամսյա դաժան շրջափակումը», ինչի հետևանքով տեղի հայ բնակչությանը «մնում էր միայն փախչել»։

ԱՄՆ օրենսդիրներն արձանագրել են, որ չնայած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնացող ցեղասպանության մասին ահազանգերին՝ տեղի է ունենում հումանիտար աղետ, որը հնարավոր էր կանխել։

Կոնգրեսականներն առաջարկում են գործի դնել Ազատության աջակցության ակտի 907 լրացումը, որն ԱՄՆ կառավարությանն արգելում էր ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նաև կոչ է արվում անձնական պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի պաշտոնյաներին՝ կիրառելով «Մագնիտսկիի օրենքը»։  

Բացի այդ, նամակի հեղինակներն առաջարկում են հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը և միջազգային հանրությանը կոչ անել՝ ներգրավվելու այդ գործում։

Կոնգրեսականները նաև անհրաժեշտ են համարում միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ տարհանումը դեպի Հայաստան, այդ թվում՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայմամբ։ Ըստ նամակի հեղինակների՝ անհրաժեշտ է նաև ուղիղ շփումներ ունենալ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համաներում ապահովելու նպատակով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40