«ՆԵՐԿԱԾ» ԲՈՒՅՐԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԸ․ ՍԼԱՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

24.03.2025 16:01
647

Մի ուրիշ հմայք ունի սիսիանյան գարունը, մանավանդ, երբ նրան է ձուլվում նորին գերազանցություն արվեստը․․․

Մարտի 20-ը Սիսիանին եւ սիսիանցիներին խոստանում էր Արվեստի հերթական տոնը․․․

Անիրական, անբացատրելի սիրով եմ սիրում հարազատ ոստանս, յուրաքանչյուր նյարդով կապված եմ նրան, ուստի անկասելի սիրով եմ արձագանքում Սիսիանի հետ կապված մեծ ու փոքր իրադարձություններին, րոպե առաջ շտապում վայելել այն։

Արվեստի «կանչով» քայլում եմ դեպի ՀԱՊ «Սիսիանի մասնաճյուղ պատկերասրահ», ուր կազմակերպվել էր սիսիանցի շնորհաշատ գեղանկարիչ Սլավիկ Խաչատրյանի նկարների ցուցահանդեսը՝ «Ծաղիկների սիմֆոնիա» վերտառությամբ, որն էլ կազմակերպիչների կողմից խոնարհումով նվիրվեց կանանց միամսյակին։

Ահա  սպասված պահը, ու դու՝ արվեստասեր սիսիանցիդ, հայտնվում ես գույների մոգական թագավորությունում, ուր կտավաբույր ծաղիկները բուրում են անասելի քնքշությամբ, առանձնակի նրբությամբ․․․

Պատկերասրահի տնօրեն Անուշ Մուրադյանը, մյուս բանախոսները ներկայացնում են օրվա «մեղավորին»՝ ծաղկաշխարհի վարպետին՝ Սլավիկ Խաչատրյանին, ով տեւական ժամանակ վրձնում է միմիայն ծաղիկներ, նոր կյանք տալիս սիրո, ուրախության, վայելքի խորհրդանիշներին․․․

Անժխտելի ճշմարտություն եմ արձանագրելու՝ մեծ պատիվ է լինել զարմանալի գունային զգացողություն ունեցող արվեստագետի ժամանակակիցը, պարբերաբար հայտնվել գույնի ու բույրի հարմոնիայում․․․

Եվ այսպես՝ ժամանակն է ներկայացնել, ընթերցողիս ուղեկցել խաչատրյանական արեւաշող գունաշխարհը, ծանոթացնել երկնքի հավերժության գաղափարներով  օժտված կտավներին, որոնք պատրաստ են գույների լեզվով կրկին ու կրկին  հնչեցնել «Ծաղիկների սիմֆոնիան»․․․

ՍԽաչատրյանի կտավներում ծաղիկները  հար «կենդանի» են, իսկ եթե «ըմբռնեինք» արվեստի ծաղիկների լեզուն, կհասկանայինք  նաեւ նրանց մատուցած պոեզիան, որը մեզ կհրամցներ «երջանկության հորմոնը»՝ գույների լեզվով․․․

Ինքնատիպ գեղանկարչական «խոսույթով» է բացահայտում ՍԽաչատրյանը ծաղիկների անսպառ հմայքի առեղծվածը՝ պահ տալով հայրենի բնաշխարհի իրական երանգները, բնաշխարհ, որն այնքան հոգեհարազատ է խաչատրյանական արվեստի երկրպագուներին։

Եթե հավատում ես գեղանկարչության հրաշագործ ուժին, այցելի՛ր, վայելի՛ր ՍԽաչատրյանի ծաղիկ «զավակներին», եւ դու կհամոզվես, որ հանդիպել ես հմուտ նկարիչ-այգեպանի, ով «ստիպում» է անպայման մտնել իր նկարչական «ծաղկանոցը», հիանալ ծաղկակտավների չկրկնվող շտրիխներով, մեկ անգամ եւս համոզվել, որ Ծաղիկն ու Մարդն ունեն շա՜տ ընդհանուր հատկանիշներ։

Ծաղիկնե՜ր, գույնե՜ր, ծաղիկնե՜ր, գույնե՜ր․․․

Մեկեն հայտնվում ես մեկը մյուսից գրավիչ, գունեղ, լույսով, կյանքով առլեցուն «ծաղկակտավների» աշխարհում, ուր առերեսվում ես ուրույն ձեռագրով, ճշմարիտ արվեստագետին հատուկ ընկալունակությամբ, յուրահատուկ ջերմությամբ, արդարացի հպարտությամբ տոգորված արարումների։

 

Հայաստանն ու Սյունիքը երբևէ չտեսած մարդը, անշուշտ, անթաքույց սիրով կսիրահարվի Ս Խաչատրյանի հայրենի եզերքին, չնաշխարհիկ ոստան Սիսիանին, կվայելի գեղեցիկն արարող նկարչի արվեստը՝ կարեւորելով ծաղիկների գեղեցկությունն ու հմայքը, որոնք կոչված են սիրել, հմայվել բնության կատարելության մասնիկներով․․․

Ծաղիկները՝ հպարտ, ծաղիկները՝ վեհ, ազնվական, բազմաթույր, երփնավառ, որ վերածնվում, կյանք են առնում, հնազանդվում, գալարվում են խաչատրյանական վրձնախաղի ու վրձնապարի ներքո, եւ քո առջեւ հերթական արվեստի գործն է, հերթական հրաշք արարումը․․․

ՍԽաչատրյանի ծաղիկ-կտավներին նայելիս ուզում ես կրկին սիրել, երգեր ձոնել, փառաբանել կյանքը․․․

Անկարելի է անտարբեր անցնել ծաղիկների նկարների կողքով ու չզգալ նրանց զգլխիչ բույրը, չզմայլվել երփնավառ գույների խաղով, ու եթե հնար լինի, պատրաստ ես փնջել բոլոր ծաղկակտավներն ու ․․․ նվիրել սիրելիներին․․․

Երբ էր, որ Ս Խաչատրյանը որոշեց «երկխոսել» ծաղիկների հետ՝ գույների լեզվով, գույների ոգով, ու երբ փորձես թերթել նկարչի կյանքի ժամանակագրության էջերը, խոսուն լռության մեջ, հոգու անտես անկյուններից մեկում կգտնես արվեստագետի հոգում վաղուց արմատ ձգած   մի երազանք՝ վարպետ-ուսուցչի՝ ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանի հետ կազմակերպել համատեղ ցուցահանդես ․․․

Ահա օրը, ժամը, իրականացած երազանքը՝ այսօրվա կայացած ցուցահանդեսի տեսքով․․․

Նայում ես ծաղկակտավներին, համոզվում, որ դրանք  շնչում են հայրենիքով, հայկական բնաշխարհի հմայիչ, անկրկնելի գունախաղով, որոնք աչքի են ընկնում մանրազնին պատկերավորությամբ, ինքնատիպությամբ, որոնք մի-մի ձոներգություն են, մի-մի կատարելություն․․․

Բարձրաձայնենք՝ Ս Խաչատրյանն իրավամբ գունանկարի մերօրյա ռահվիրաներից է, ազգային արվեստագետի փայլուն օրինակ, եւ որ ծաղկաշխարհի վարպետը չի դադարելու հյուսել բնության գույներով ու բույրերով լի հարուստ նկարաշարեր, որոնք նոր ուժ ու ավյունով են հնչեցնելու ծաղիկների «պոեզիան ու սիմֆոնիան»՝ անվերապահորեն պահ տալով մեր՝ արվեստասերների հիշողության պահոցներին։

Կանցնեն օրեր, կգլորվեն տարիներ եւ ժամանակի հոլովույթում հավերժացած խաչատրյանական ծաղիկները կշարունակեն օրորել երփնաթույր գլխիկները, ժպտալ ու առանձնակի քնքշությամբ պատմել  մեր տաղանդաշատ համերկրացու, «ներկած» բույրերի թարգմանի՝ Սլավիկ Խաչատրյանի անմեռ արվեստի պատմությունը։

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ,

ՍԻՍԻԱՆ

 

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53