Ներքին գործերի նախարարության բավարար համալրվածությունն ապահովվելու է շուրջ 6 ամսվա ընթացքում․ Գրիգոր Մինասյան

03.01.2023 12:47
1138

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնեց, թե ինչ գործընթացներ են սպասվում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ գործընթացներ են սպասվում ընդունումից հետո, ե՞րբ է լիարժեք գործելու նախարարությունը,Մինասյանը նշեց, որ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին կարգավորումն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին, որից հետո՝ տասնօրյա ժամկետում, վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին գրավոր առաջարկություն, ինչպես նաև հաստատում է Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը:

«Նախարարի նշանակումով ըստ էության տրվում է նախարարության գործունեության մեկնարկը: Ներքին գործերի նախարարը լիազորությունները ստանձնելու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, վարչապետին է ներկայացնում նախարարի տեղակալների և ենթակա մարմինների ղեկավարներ նշանակելու մասին առաջարկություն, իսկ տասը աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է փորձագիտական խմբեր՝ անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և կազմակերպաֆինանսական՝ դրանց համար սահմանելով գործողությունների ժամանակացույց։

Նախարարության կազմի բավարար համալրվածությունն ապահովվելու է շուրջ 6 ամսվա ընթացքում»,- ասաց Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթով հստակ սահմանված են գործընթացի սահուն իրականացման համար անհրաժեշտ հաջորդական քայլերը:

 Կարեն Խաչատրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40