Ներքին Հանդում ճշտում են՝ թուրք վանդալները պղծե՞լ են գյուղի՝ Մեծ հայրենականի զոհերին նվիրված հուշարձանը

19.03.2025 10:52
1755

Մի քանի օր է՝ Կապանում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե թուրքերն ապամոնտաժել են Ներքին Հանդ գյուղի հուշարձանը՝ նվիրված Մեծ հայրենականում զոհված 48 համագյուղացիներին։

Գյուղի այդ տարածքը թշնամին բռնազավթել էր 2022 թ․ մարտի առաջին օրերին՝ չհանդիպելով որևէ դիմադրության։

Այսօր հեռախոսազրույց ունեցանք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ՝ հուշարձանին առնչվող խոսակցությունների հավաստիությունը պարզելու համար։

Նա մասնավորապես ասաց՝ «Մոտ մեկ ամիս է՝ Մեծ հայրենականում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը չի երեւում, ինչը սովորաբար դիտարկելի էր հեռվից։ Բայց փորձում ենք ավելի ստույգ տեղեկատվություն ստանալ։ Կարծում եմ՝ առաջիկա ժամերին այդ տեղեկատվությունը կունենանք»։

Ի դեպ, թշնամին բռնազավթել է նաև գյուղի գերեզմանոցը, գյուղի խմելու ջրի ակունքները և մերձակա անտառները։

Իսկ մենք․․․ Մենք անցած երեք տարվա ընթացքում ոչինչ չենք արել և ոչինչ չենք անում Սյունիքի հարավ–արևելյան դարպասը՝ ռազմավարական բացառիկ նշանակությամբ, ազատագրելու համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40