Նիդերլանդներն ուսումնասիրում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մեջ իր ներդրումն ունենալու հնարավորությունները

03.02.2023 11:30
846

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքի վերաբացման համար։ Այս մասին խորհրդարանին ուղղված իր հաշվետվության մեջ արձանագրել է Նիդերլանդների ԱԳ նախարարը։

Նաև նշվել է, որ հունվարի 23-ին կայացած ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստին Նիդերլանդները և մի շարք այլ ԵՄ երկրներ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ՝ ընդգծելով, որ 2022թ դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանական ինքնահռչակ «էկոակտվիվստների» կողմից։

Նիդերլանդների ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ուղին է։

Նիդերլանդների կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել առ այն, որ ԵՄ անդամ երկրները հանդես գան Ադրբեջանին ուղղված համատեղ կոչով՝ 2020թ եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացելու պահանջով, ինչպես նաև ուսումնասիրում է, թե եվրոպական շրջանակներում ազդեցության ինչ այլ հնարավորություններ կան Ադրբեջանի իշխանություններին հորդորելու Լաչինի միջանցքը բացելու հարցում։

Նիդերլանդները նաև իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը և ուսումնասիրում է վերջինիս իր ներդրումն ունենալու հնարավորությունները։

https://armtimes.com/

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12