Նիդերլանդներում կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմիերան

02.04.2026 17:03
308

Մարտի 22-ին-ին Հաագայի Movies that Matter-ում՝ Օսկարի որակավորման կինոփառատոնում, կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող Մարկո Դե Ստեֆանիսի «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմերիան։ Նույն օրը տեղի է ունեցել նաև ֆիլմի համաշխարհային թողարկումը White Rabbit հոսքային հարթակում։

«Հաղթող սերունդ» վավերագրական ֆիլմը նկարահանվել է 12 տարի՝ ներկայացնելով Շահեն Հարությունյանի ճանապարհը՝ 14-ամյա ակտիվիստից մինչև քաղաքական առաջնորդ։ Ֆիլմում ցույց է տրվում, որ Շահենը, շարունակելով Հայաստանի անկախության համար հոր և պապի երկարատաև պայքարը, դիմադրության ավանդույթը վերափոխում է նոր ժողովրդավարական տեսլականի։

Ֆիլմի հանրայնացումը համընկել է կարևոր ժամանակահատվածի՝ 2026 թվականի հունիս 7-ին Ազգային ժողովի ընտրությունների հետ, որին մասնակցում է նաև «Հաղթող սերունդ» քաղաքացիական շարժման և արդեն «Շանթ դաշինք» քաղաքական կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը։ Նրա գլխավորած ուժը 2021 թ․-ին նշանակալի առաջընթաց է գրանցել ՏԻՄ ընտրություններում՝ հաղթելով Կապան համայնքի ընտրություններում։

Ֆիլմն ուղղված է ամբողջ աշխարհի քաղաքանակապես ակտիվ երիտասարդներին և Սփյուռքի համայնքներին՝ Լոս Անջելեսից մինչև Ֆրանսիա, Կանադայից Վրաստան և Ուկրաինա։ Ֆիլմի նպատակն է միավորել մարդկանց՝ անկախ սահմաներից՝ խթանելով երկխոսությունը Հայաստանի ապագայի, քաղաքական փոփոխությունների և քաղաքացիական մասնակցության շուրջ։

Ֆիլմի ռեժիսորն իտալացի Մարկո Դե Ստեֆանին է, որը վավերագրական ֆիլմեր է նկարահանել և բեմադրել տարբեր երկրներում՝ Իտալիայում, Մեքսիկայում, Կոլումբիայում, Նիդերլանդներում և այլն։

«Շահենի պատմությունն ավելին է, քան անձնական պատմությունը․ այն երկրի դիմանկար է, որը փորձում է սահմանել իր ապագան։ Շահենը ֆիլմում նշում է՝ «Ազատությունը ձեռք բերելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը»։ Այս միտքն արդիական է Հայաստանի սահմաններից շատ հեռու՝ ընդգծելով ժողովրդավարության փխրունությունն ամբողջ աշխարհում»,- ասել է Մարկո Դե Ստեֆանիսը։

Շահեն Հարությունյանը, որը ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային, նշել է․ «Սա ինձ համար հուզիչ պահ է, քանի որ ֆիլմում արտացոլված է իմ կյանքը։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ֆիլմի ստեղծմանը։ Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում Մարկոյին և Օֆելիային՝ իրենց բացառիկ աշխատանքի և աջակցության համար։ Ես նաև վերահաստատում եմ մեր շարունակական պայքարը Հայաստանի անկախության և ազատության համար։ Ես լի եմ միասնությամբ և վճռականությամբ ու հավատում եմ, որ Հայաստանը կդառնա իսկապես անկախ, ազատ և ժողովրդավարական երկիր»։

«Հաղթող սերունդ»-ն արտադրել է BIND-ը՝ EiE film-ի հետ համատեղ։ Ֆիլմի ստեղծմանն աջակցել են նաև Netherlands Film Fund-ը, Netherlands Film Production Incentive-ը, Իտալիայի մշակույթի նախարարությունը, Film Commission Torino Piemonte-ը և Regione Piemonte-ը։

«Հաղթող սերունդ»-ը հասանելի է առցանց՝ White Rabbit հոսքային հարթակում։

www.bindfilm.nl

www.thewinninggeneration.com

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11