Նիկոլ Փաշինյան. «Եթե թոշակառու տատիկը 1 կգ շաքար գնելիս չի պահանջում ՀԴՄ կտրոն, նրա թոշակը չի բարձրանա»

13.02.2019 10:32
1190

ԱԺ-ում այսօր վարչապետի կողմից ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց իրեն դիմած մանկավարժների եւ թոշակառուների մտահոգություններն այն մասին, թե երբ են բարձրանալու աշխատավարձերն ու թոշակները: Մանկավարժների առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որոշ ուսուցիչներ 30.000 դրամ աշխատավարձ են ստանում՝ այն դեպքում, երբ պետբյուջեից այդ հաստիքի համար նախատեսված է 120.000 դրամ:

«Բայց ուսուցիչը ստանում է 30.000 դրամ, որովհետեւ այդ հաստիքի վրա մի քանի ուսուցիչ է աշխատում»,-նկատեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ կառավարության անելիքն այս հարցում լինելու է կադրերի արդյունավետ բաշխում ապահովելը. «Միայն հանրակրթական ոլորտում 12.000 ավելորդ հաստիք կա»:

 Վարչապետը միաժամանակ շեշտեց, որ այս տարի 220 հազար մարդու աշխատավարձ ավելացվել է, բացի այդ՝ 250 հազարով ավելացվել է բուժհաստատություններում պետպատվերից օգտվողների թիվը. «Չարորակ ուռուցքները կվիրահատվեն անվճար»:

 

Աղբյուրը Aravot.am

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34