Նիկոլ Փաշինյան. «Մենք կունենանք շատ լուրջ պրոբլեմ, եթե իմանամ, որ Քաջարանի կոմբինատի վարչակազմը քաղաքական նպատակով խոչընդոտում է կոմբինատի աշխատողների ազատ կամարտահայտությանը»

11.03.2020 17:18
1356

Մարտի 10-ին սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Քաջարանում տեղի ունեցած հանրահավաքում հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին առնչվող հարցադրումներին, որ ներկայացնում ենք ստորեւ`

«Այստեղ ինձ քաջարանցիներ մոտեցան եւ հարցեր առաջադրեցին։ Խորանալով դրանց էութան մեջ, հասկացա, որ խնդիրն առնչվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին եւ հանքարդյունաբերության ոլորտին ընդհանրապես։ Ուզում եմ ձեզ ներկայացնել իմ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գերմանացի սեփականատեր ընտանիքի հետ հանդիպումը։ Ես նրանց փոխանցել եմ հետեւյալը. «Ձեր առաջ հետեւյալ պայմաններն եմ դնում, առաջին` Հայաստանի Հանրապետությունում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պիտի աշխատի այն ստանդարտներով, ինչ ստանդարտներով կաշխատեր Գերմանիայում։ Երկրորդ` հասկանում եմ` եթե ձեզ ասեմ, որ գնացեք մի ամսվա կամ վեց ամսվա կամ նույնիսկ մի տարվա ընթացքում այդ ձեռնարկությունն ամբողջությամբ համապատասխանեցրեք գերմանական ստանդարտներին, կնշանակեր, որ անուղղակիորեն ասում եմ ձեզ, որ փակում ենք կոմբինատը։ Ես ձեզ նման բան չեմ ասի, բայց ակնկալում եմ, որ դուք կմշակեք կոնկրետ ռազմավարություն եւ  կներկայացնեք ինձ, թե առաջիկա հինգ տարում ինչ է փոխվելու, հաջորդ հինգ տարում ինչ է փոխվելու եւ գերմանական կամ միեւնույնն է` միջազգային ստանդարտին մենք ինչ ժամանակում ենք հասնելու։ Կարծում եմ` իմ օգնականներից այստեղ մարդ կա, պետք է հետաքրքրվեր։ Ոնց որ մեր պայմանավորված ժամկետն արդեն մոտենում է, պետք է հետաքրքրվեին` ինչ է արվել։

Հաջորդը` ես գերմանական ստանդարտ ասելով նկատի ունեմ ոչ միայն հանքարդյունաբերությունը` բնապահպանական, արտադրական ցիկլը, անվտանգությունը եւ այլն, նկատի ունեմ նաեւ աշխատողների իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերական ձեռնարկությունում աշխատող քաղաքացին պետք է նույնքան պաշտպանված լինի իր իրավունքներով, որքան պաշտպանված է Գերմանիայի քաղաքացին եւ ընդհանրապես աշխարհի զարգացած երկրների քաղաքացիները։

Երրորդ` նրանց փոխանցել եմ, որ մենք կունենանք շատ լուրջ պրոբլեմ, եթե ես երբեւէ իմանամ, որ Քաջարանի կոմբինատի վարչակազմը քաղաքական նպատակով խոչընդոտում է կոմբինատի աշխատողների ազատ կամարտահայտությունը, կլինի դա քաղաքապետի ընտրություն, կլինի ավագանու ընտրություն, Ազգային ժողովի ընտրություն, ընդ որում` սա հստակ ընդգծում եմ` հօգուտ իշխանությա՞ն, հօգո՞ւտ, թե՞ ընդդեմ մեր կառավարության, այդ դեպքում իրար հետ կունենանք շատ լուրջ պրոբլեմ։

Եվ սա այսօր ասում եմ հրապարակավ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40