Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային միասնության ավտոերթ կանցկացվի դեպի Սյունիք

14.06.2021 20:00
3694

Արտաշատում բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 15-ին այցելելու են Սյունիքի մարզ: Նա հրավիրեց Հայաստանի մյուս մարզերի, համայնքների բնակիչներին վաղ առավոտյան միանալ ավտոերթին և աջակցություն հայտնել Սյունիքին:

«2020 թվականի նոյեմբերից Հայաստանում այսպիսի միտում է նկատվում: Խոսակցություններ են շրջանառում, թե այս կառավարությունը Սյունիքը տալիս է: Այս տրամաբանությունը զարգացնելով՝ ոմանք փորձում են Սյունիքը հակադրել մնացած Հայաստանին: Իհարկե, դա չի ստացվի, բայց մենք հետևյալ առաջարկն ունենք: Վաղը մեր թիմը քարոզարշավով մեկնում է Սյունիք: Մենք ուզում ենք, որ վաղն ի ցույց դնենք ամբողջ Հայաստանի միասնությունը:  Վաղը առավոտյան ժամը 07:30-ին Երևանի Հանրապետության հրապարակից հազարավոր ավտոմեքենաներով մեկնում ենք Սյունիք՝  հայտնելու մեր աջակցությունը,  ցույց տալու Հայաստանի միասնությունը, խոնարհումը: Բոլորին հրավիրում եմ ազգային միասնության ավտոերթի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40