Մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համագումարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 16-ին մեկնարկած համագումարին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ, ՔՊ վարության անդամ Նիկոլ Փաշինյանը։
Համագումարի ընթացքում նախատեսվում են ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և վարչության այլ անդամների ելույթներ։ Կընտրվի նաև կուսակցության նոր վարչությունը։