Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ՀՀ-ում տեղի ունեցող դրական զարգացումները կնպաստեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցի արագ լուծմանը

02.09.2018 22:54
1187

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները կնպաստեն Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հնարավորինս արագ և  արդյոունավետ լուծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, հիշեցրեց, որ Գերմանիայի կանցլեր  Անգելա Մերկելը  Երևան այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը  ամեն ինչ  կանի, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ ընթանա, և Հայաստանի քաղաքացիների համար  վիզաների ազատականացումը հնարավորինս արագ  տեղի ունենա: «Ես կարծում եմ, որ եթե այն դրական գործընթացները, որոնք սկիզբ են առել մեր երկրում, շարունակվեն, բավականին արագ մենք նման իրավիճակ կունենանք»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը մանրամասնեց, որ խնդիրներից մեկը, որ Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատակացման խնդիրը արագ չի լուծվում այն է, որ  Հայաստանը համարվում է ոչ լեգալ միգրացիայի աղբյուր, որը Եվրոպայի համար  շատ նուրբ հարց է. շատ երկրներ նախընտրում են այդ թեմայով առավել զգուշավոր մոտեցում ցուցաբերել: «Գերմանիայի կանցլերի Երևան այցի ժամանակ նրանց ներկայացրեցի այն վիճակագրությունը, որ հեղափոխությունից հետո  Հայաստան վերադարձածների թիվն ավելի շատ  է մեկնածների թվից, ինչը նշանակում է հնարավորություն, որ ոչ լեգալ միգրացիայի աղբյուր հանդիսացող երկրի կարգավիճակը որոշակիորեն փոխենք: Ես կարող եմ ասել, որ մայիսի 8-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից մեկնածների և Հայաստան եկածների թվի տարբերությունը + 22 հազար 954 է: Այսինքն, 22 հազար 954 մարդ ավելի շատ է եկել Հայաստան, քան գնացել է: 2017թ. նույն ժամանակահատվածում գնացածների և եկածների տարբերությունը – 404 է եղել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ զբոսաշրջային սեզոնի ամփոփման ժամանակ այս տվյալները կրկին կվերլուծեն, իսկ ինքը ամեն ամիս այս թվերի վերաբերյալ տվյալներ կստանա:

Նա հույս հայտնեց, որ այս ցուցանիշները փաստարկ կդառնան, որպեսզի Հայաստանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հստակ գործընթաց սկսի:

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22