Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

12.11.2019 23:07
1464

 Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, որտեղ մասնակցել է կազմակերպության 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կենտրոնակայանի մուտքի մոտ վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն:  Լուսանկարահանման  արարողությունից հետո վարչապետը մասնակցել է Reinventing learning թեմատիկ քննարկմանը, որին մասնակցել են նաև մի շարք երկրների և պատվիրակությունների ղեկավարներ:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման համակարգի, ինչպես նաև կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանը կրթության որակի բարձրացումը համարել է ռազմավարական խնդիր և նշել, որ ոլորտի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետը նշել է, որ կրթությունը հասարակության համար ունի ռազմավարական նշանակություն և կառավարության խնդիրն է նորարարական ծրագրերի միջոցով խթանել ոլորտի առաջընթացն ու բարելավել ենթակառուցվածքները:

Այնուհետև վարչապետը հարցազրույց է տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը:

Հայաստանի ներկայիս իշխանությունը ձախողում է թե՛ երկրի ներսում ազգային համերաշխության պահպանման, թե՛ արտաքին ճակատում հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործը

06.08.2026 14:18

Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից

06.08.2026 14:16

Կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անվանումները

06.08.2026 12:45

Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը

06.08.2026 12:43

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. Օվերչուկ

06.08.2026 12:08

Մեկնարկել է «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունումը

06.08.2026 12:05

Կապան քաղաքում ավարտին է հասցվել համայնքապետարանի պատվիրատվությամբ իրականացված ևս մեկ ծրագիր

06.08.2026 11:58

Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց

06.08.2026 11:57

«Հրապարակ». Մեղրին կարեւոր է` չի կարելի «պռավալ տալ»

06.08.2026 10:57

Իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ

06.08.2026 10:56

Վեհափառը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին

06.08.2026 10:10

Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ-ի հյուպատոսական բաժանմունքի բացումը

06.08.2026 10:06