Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց բացառել ՔԿՀ-ներում առկա «ավանդույթները»

15.11.2018 11:48
1259

Կառավարությունն արդարադատության նախարարությանը կհատկացնի 270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, թե հրատապ հիմնանորոգման կարիք ունի «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրահեռացման ցանցը, «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցում պետք է հստակ լինել, աշխատանքի որակի հետ կապված լինել ուշադիր, որ ստիպված չլինեն ավելի հաճախ նույն խնդրի վրա գումար ծախսել:

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ 10 տարուց ավելի է՝ այդ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել:

«Քրեակատարողական հիմնարկներում կան «ավանդույթներ», պարոն Զեյնալյան, ես չգիտեմ՝ Դուք գիտեք դրա մասին, թե ոչ, բայց քանի որ թեման հասավ դրան, խոսենք նաև այդ մասին. երբ պետբյուջեից գումար է հատկացվում ՔԿՀ-ում որևէ աշխատանք կատարելու համար, այն կատարվում է, բայց շատ հաճախ իրականում կատարվում է դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին, և մնացածը թե ինչ է լինում, արդեն կարելի է կռահել: Համենայն դեպս իմ՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում ես մի քանի այդպիսի երևույթներ նկատել եմ, այնպես որ պետք է այս հարցում շատ հստակ լինի ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնդիրները լուծել: Նաև աշխատանքի որակի հետ կապված հարցերը պետք է կարողանանք լուծել, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինենք գումարներ ծախսել, քան անհրաժեշտ է կանոնակարգերով անել:  Այնպես որ իհարկե, այս հարցերը պետք է ուշադրության կենտրոնում պահվեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40