Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել

17.08.2018 14:43
1193

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով դիմելով հանրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր կանխատեսումների համաձայն օգոստոսի 17-ին հրավիրված հավաքի մասնակիցների թիվը մեծ է լինելու, իսկ այդ պայմաններում բոլորից պահանջվում է առանձնահատուկ պատասխանատվություն և զսպվածություն դրսևորել: «Ես ցանկանում եմ խնդրել, որպեսզի մենք այսօր ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանենք: Մենք արդեն փորձ ունենք իրականացնել այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են 100 հազարավոր մարդիկ: Բոլոր կանխատեսումների համաձայն՝ այսօր էլ մեր հավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու, և այս պայմանները յուրաքանչյուրիցս պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն, առանձնահատուկ զսպվածություն:  Չեմ կարող բացառել, որ կլինեն ագրեսիվության դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակերպելը, խնդրում եմ ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել: Իսկ եթե դա այնպիսի ագրեսիվություն է, որին անպայման պետք է արձագանքեն իրավապահ մարմինները, խնդրում եմ պարզապես դիմել ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցներին, որոնք այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնեց, որ Հանրապետության հրապարակ է ժամանելու քայլերթով, որը կսկսվի ժամը 17:30-17:40-ի հատվածում, Արցախի պողոտա-Էրեբունի փողոց խաչմերուկից: «Դուք հիշում եք, դա այն վայրն  է, որտեղ 2018թ. ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները:  Ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայություն, իսկ ոմանք նույնիսկ մեզ հետ կմասնակցեն քայլարշավին, և դա կլինի ազգային համերաշխության առանձնահատուկ դևրսևորում, որովհետև այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան. ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հասարակությունը, ժողովուրդը, բանակը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են, և մեզ այսօր ոչ  մի գիծ չի բաժանում: Սա պետք է դառնա ազգային համերաշխության յուրօրինակ դրսևորում»,- եզրափակեց  Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին հանրահավաք է հրավիրել, որտեղ ամփոփելու է կառավարության գործունեության 100 օրը: Նիկոլ Փաշինյանը հավաքի ընթացքում հանդես կգա ծավալուն ելույթով:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40