Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի գործողությունները Ստեփանակերտում

04.06.2018 21:15
1377

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, որտեղ մի քանի օր է՝ ցույցեր են տեղի ունենում ուժային կառույցների աշխատակիցների ներգրավվածությամբ ծեծկռտուքի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ որևէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգություններ առաջացնող է: «Անընդունելի է խնդիրները բռնությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է կիրառվում: Իհարկե, այս իրավիճակը պետք է շատ կոնկրետ լուծումներ ստանա և բերի կոնկրետ եզրակացությունների և հետևությունների: Ես ուշադիր հետևում եմ Արցախում ծավալված իրադարձություններին: Ես այս ընթացքում մշտապես կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ես գոհունակությամբ եմ արձանագրում, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց՝ Արցախի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում  է կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, իրականացնել լրիվ և ամբողջական քննություն և դրանից անել նաև կազմակերպչական հետևություններ: «Ցուցարարների ներկայացուցիչների և Արցախի նախագահի հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխադարձ ըմբռնում հետագա իրադարձությունների ուղղության և տրամաբանության վերաբերյալ: Եվ հիմա, ըստ էության, ես կարծում եմ, որ եկել է մի փուլ, որ մեր հարգելի ցուցարարները Արցախի նախագահին պետք է հնարավորություն տան այդ պայմանավորվածությունները իրականացնել: Ակնհայտ է և հասկանալի, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն հանդարտ, ոչ նյարդային պայմաններում, իսկ այս շարունակական իրավիճակը, որի նպատակը հենց որոշակի կադրային և կազմակերպչական հետևություններ անելն է, ըստ էության, ստացվում է, որ խոչընդոտում է հետագա գործընթացների զարգացմանը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ շատ ճիշտ կլինի, եթե հիմա ցուցարարները հնարավորություն տան իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում: «Եվ, եթե իրադարձությունների հետագա ընթացքում պայմանավորվածություններն ի կատար չեն ածվում, հետևություններ չեն արվում, միայն այդ դեպքում իմաստ կունենա շարունակել որևէ բողոքի գործողություն: Արցախի իշխանություններն այսօրվա դրությամբ իրենք էլ հայտարարում են, որ շատ տրամաբանական են համարում, որ այս իրավիճակից պետք է հետևություններ արվեն, և այդ հետևությունների տրամաբանության հարցում, կարծես թե, ցուցարարների և իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն: Ես ամեն օր՝ մի քանի անգամ տեղեկանում եմ իրավիճակի վերաբերյալ, և այդ տեղեկացվածությունը ինձ թույլ է տալիս կոչ անել մեր սիրելի ցուցարարներին, որպեսզի նրանք դադարեցնեն ցույցը  և հնարավորություն տան, որպեսզի Արցախի իշխանությունները իրականություն դարձնեն հենց ցուցարարների ներկայացուցիչների և իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Արցախի նախագահը ինձ հետ զրույցում վերահաստատել է իր հաստատակամությունն այդ պայմանավորվածություններն իրագործելու հարցում, և տվյալ պարագայում անհրաժեշտ է պարզապես այդ հնարավորությունը տալ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը չցանկացավ մանրամասների մեջ մտնել, գնահատական տալ տեղի ունեցածին, որովհետև այս իրավիճակում առավել կարևոր է, որ խնդիրը հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի,  այլ համաձայնության մթնոլորտում:

«Համաձայնությունը կայացել է երկարատև, մանրամասն, հանդարտ, եղբայրական քննարկումների արդյունքում, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորություն տալ, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն: Մենք բոլորս ընդունում ենք քաղաքացիների՝ կոնկրետ իրավիճակի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու և այն կոնկրետ քաղաքական փոփոխության ձևով տեսնելու իրավունքը: Ես այսպես եմ կարծում և իմ եղբայրական խնդրանքն է, որպեսզի Ստեփանակերտում այդ բողոքի գործողությունը դադարեցվի , առնվազն կասեցվի, որպեսզի իշխանությունները կարողանան կյանքի կոչել պայմանավորվածությունները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40