Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ Մյունխենում կայացած հանդիպման վերաբերյալ

19.02.2024 16:11
691

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի աջակցությամբ:

Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված՝ թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման և նաև բրյուսելյան բանակցությունների ընթացքում: Ըստ էության, եթե  այսպես ամփոփենք, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին»,- մանրամասնել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում տեղի կունենա  արտաքին գործերի նախարարների հանդիպում, որից հետո՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների:

«Ընդհանուր առմամբ՝ այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել՝ պահվեն, այդ պայմանավորվածությունների կատարումը կօգնի, կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը: Մենք մեր կողմից հաստատակամ ենք՝ այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու»,- ընդգծել է վարչապետը:

Նրա տեղեկատվությամբ՝  որոշվել է, որ արտգործնախարարների հանդիպումը պետք է վերաբերի Խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40